USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Orange Armenia-ն «Հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով» նոր ակցիա է մեկնարկել

01.09.2010, 18:57
Orange Armenia բջջային օպերատորը նոր ակցիա է գործարկել՝ «Հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով», երեքշաբթի լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange Armenia-ն «Հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով» նոր ակցիա է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը նոր ակցիա է գործարկել՝ «Հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով», երեքշաբթի լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նրա խոսքերով՝ ակցիան կգործի երկու ամսվա ընթացքում, այդ ժամանակահատվածում բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված և բրենդավորված Nokia (1616 մոդել), Samsung (E1081 մոդել) և Alcatel (OT 206 մոդել) նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով:
Դյութուան նշել է, որ դրա համար պարզապես անհրաժեշտ է որևէ Orange խանութում լիցքավորելով հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից մինչև 2011թ. մարտի 1-ը օգտվելու համար:

«Նոր առաջարկները կապված են սեպտեմբերի 1-ի հետ և նախատեսված են բնակչության լայն շերտերի համար, դրանք նոր փոփոխություններ են հայկական շուկայում», - ասել է նա:

Դյութուայի խոսքերով՝ այս առաջարկը թույլ կտա հեշտությամբ փոխել հեռախոսը և ձեռք բերել նորը:
Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, ընկերությունը Գիտելիքի օրվա կապակցությամբ իր բաժանորդներին նվեր է մատուցում՝ «Խոսենք» և «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները սեպտեմբերի 1-ի ամբողջ օրվա ընթացքում կարող են զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, նույն 1 դրամ/րոպե սակագինը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը դեպի բոլոր Orange համարներ կատարված զանգերի համար:

Ինչ վերաբերում է վաճառքի ակնկալվող ծավալներին, ապա Դյութուայի խոսքերով՝ ընկերությունն ակնկալում է, որ միայն սեպտեմբերին կիրացվի մի քանի տասնյակ հազար հեռախոս:

«Իրական ծավալները ցույց կտա շուկան, սակայն մենք հեռախոսների բավականին մեծ խմբաքանակ ենք գնել, այնպես որ հուսանք, որ պահանջարկի հետ կապված ճգնաժամ չի առաջանա», - նշել է գլխավոր տնօրենը:

Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։-0-.($1 – 367,72 դրամ).--0—