USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ Հեռուստատեսության եվ ռադիոյի ազգային հանձնաժողովը թվային հեռուստահեռարձակման մրցույթ է հայտարարում

21.07.2010, 22:46
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը երեքշաբթի թվային հեռուստահեռարձակման իրավունքի մրցույթ է հայտարարել հեռուստաընկերությունների համար, հաղորդում է ՀՌԱՀ-ը։
ՀՀ Հեռուստատեսության եվ ռադիոյի ազգային հանձնաժողովը թվային հեռուստահեռարձակման մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը երեքշաբթի թվային հեռուստահեռարձակման իրավունքի մրցույթ է հայտարարել հեռուստաընկերությունների համար, հաղորդում է ՀՌԱՀ-ը։

Թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի տարածքում իրենց գործունեությունն  իրականացնող հեռուստահեռարձակողների համար մրցույթների անցկացման համապատասխան կարգն ընդունվել է հուլիսի 15-ին հանձնաժղովի նիստի ժամանակ։

Ըստ կարգի՝ հուլիսի 20-ից՝ մրցույթի հայտարարման օրվանից սկսած 83-93 օր (հոկտեմբերի 10-20) ներառյալ, հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտեր և անհրաժեշտ փաստաթղթեր կընդունի։

Ըստ սահմանված կարգի՝ մասնակիցների ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին ՀՌԱՀ ինտերնետ կայքում, մրցույթի հաղթողների մասին տեղեկատվությունը հանձնաժողովը կհրապարակի մրցույթի մասին տեղեկատվություն ներկայացնելու 150-րդ օրը (դեկտեմբերի 16-ին)՝ բաց ռեյտինգային քվեարկության ճանապարհով։

Մրցույթի արդյունքում 22 երևանյան հեռուստաալիքներից 2011թ.-ին 18-ը կմնան՝ 9 հանրապետական և 9 մայրաքաղաքային։ Մասնավոր հեռուստաընկերությունները կես տարվա ընթացքում պարտավոր կլինեն թվային հեռարձում ապահովելու համար համապատասխան սարքավորում ձեռք բերել։ Արտոնագրի գործողության ժամկետը տասը տարի է՝ 2011թ.-ի հունվարի 20-ից սկսած։

Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման հայեցակարգի համաձայն, որը կառավարության քննարկմանն է ներկայացվել, 2015թ.-ից Հայաստանի բոլոր հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման։ -0-