Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ VivaCell-MTS -ը հայ բաժանորդների շրջանում մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ VivaCell-MTS ընկերությունը իր բաժանորդների շրջանում մրցույթ է հայտարարում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ֆուտբոլի աշխարհի տասնիներորդ առաջնությունն առաջինն է պատմության մեջ, որին կմացնակի Աֆրիկան, այն մեկնարում է հունիսի 11-ին ՀԱՀ-ում: Ընդհանուր առմամբ առաջնությանը, որի ձևաչափն արդեն չորս առաջնություն է անփոփոխ է մնում, հինգ մայրցամաքների 32 հավաքականներ կմրցեն:
Մինչև հուլիսի 1-ը բաժանորդները կարող են SMS հաղորդագրություն ուղարկել և 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ ստանալ 2010թ.-ի ֆուտբոլի առաջնության առթիվ:
«Գուշակեք առաջնության հաղթողին, ուղարկեք համապատասխան երկրի կոդը 2010 կարճ համարին և ստացեք 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ: 2010 կարճ համարին ուղարկվող SMS-ը կհամարվի վավեր, եթե դրանում նշված լինի ճիշտ ձևաչափի կոդ, որը ներկայացված է ընկերության կայքի աղյուսակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2010 կարճ համարին ուղարկվող 1 SMS-ն արժեքն է՝ 500 դրամ` մինչև հունիսի 20-ը, 1000 դրամ` հունիսի 21-ից հունիսի 25-ը, 2000 դրամ` հունիսի 26-ից հուլիսի 1-ը։
Հաղթողին ճիշտ գուշակող բաժանորդները սկսած հուլիսի 13-ից կարող են ուղարկել *612# հրահանգն ու ստանալ 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել մինչև ս.թ. օգոստոսի 31-ը (ներառյալ): Հրահանգի ուղարկման արժեքն է 1 դրամ:
VivaCell-MTS -ի բաժանորդները կարող են նաև հետևել առաջնությանն օնլայն ռեժիմում անմիջապես բջջային հեռախոսից:
VivaCell-MTS-ն գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից, ընկերությունը մինչև 2019 թ.-ի վերջն ունի GSM 900/1800 ստանդարտի արտոնագրեր: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագուն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: (1 դոլարը 375,47 դրամ է):-0-