USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Աշխարհի առաջնության կապակցությամբ Orange Armenia-ն ֆուտբոլային SMS-նախագիծ է գործարկել

11.06.2010, 22:45
Orange Armenia բջջային օպերատորը «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո աննախադեպ ֆուտբոլային SMS նախագիծ է գործարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Աշխարհի առաջնության կապակցությամբ Orange Armenia-ն ֆուտբոլային SMS-նախագիծ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո աննախադեպ ֆուտբոլային SMS նախագիծ է գործարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ֆուտբոլի աշխարհի տասնիներորդ առաջնությունն առաջինն է պատմության մեջ, որին կմացնակի Աֆրիկան, այն մեկնարում է հունիսի 11-ին ՀԱՀ-ում: Ընդհանուր առմամբ առաջնությանը, որի ձևաչափն արդեն չորս առաջնություն է անփոփոխ է մնում, հինգ մայրցամաքների 32 հավաքականներ կմրցեն:

Նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները «Goal!» SMS տեղեկացման ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ցանկացած

խաղում խփված գոլերի և խաղի վերջնական հաշվի մասին անմիջապես  հեռախոսից:  

Ավելին, Orange-ի բաժանորդները կարող են ստանալ Orange-ի բոնուսային միավորներ` մասնակցելով «Գուշակիր հաշիվը» և «Գուշակիր հաղթողին»  SMS-խաղերին:
 
«Goal!» SMS տեղեկացման ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1101 կարճ համարին ուղարկելով AM բառը: Ստացված մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ:
 
«Գուշակիր հաշիվը» և «Գուշակիր հաղթողին» խաղերին մասնակցելու համար պետք է ուղարկել AM բառը համապատասխանաբար 1102 և 1103 կարճ համարներին: Ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 50 դրամ:

Յուրաքանչյուր խաղի հաշիվը ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 50, իսկ խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում` 20 բոնուսային միավոր: Ստացված բոնուսային միավորները կարելի է փոխանակել դեպի Orange համարներ և տեղական այլ բջջային և ֆիքսված ցանցեր զանգեր կատարելու րոպեների և կարճ հաղորդագրությունների փաթեթների հետ:
Orange բոնուսային միավորների օգտագործման մասին մանրամասները կարելի է գտնել bonus.orangearmenia.am կայքում:

«Orange Armenia»-ն, որը France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և հանրապետության 500 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) բջջային ցանցի և ինտերնետի հասանելիություն:-0-