Աշխարհի առաջնության կապակցությամբ Orange Armenia-ն ֆուտբոլային SMS-նախագիծ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո աննախադեպ ֆուտբոլային SMS նախագիծ է գործարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Ֆուտբոլի աշխարհի տասնիներորդ առաջնությունն առաջինն է պատմության մեջ, որին կմացնակի Աֆրիկան, այն մեկնարում է հունիսի 11-ին ՀԱՀ-ում: Ընդհանուր առմամբ առաջնությանը, որի ձևաչափն արդեն չորս առաջնություն է անփոփոխ է մնում, հինգ մայրցամաքների 32 հավաքականներ կմրցեն:
Նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները «Goal!» SMS տեղեկացման ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ցանկացած
խաղում խփված գոլերի և խաղի վերջնական հաշվի մասին անմիջապես հեռախոսից:
Ավելին, Orange-ի բաժանորդները կարող են ստանալ Orange-ի բոնուսային միավորներ` մասնակցելով «Գուշակիր հաշիվը» և «Գուշակիր հաղթողին» SMS-խաղերին:
«Goal!» SMS տեղեկացման ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1101 կարճ համարին ուղարկելով AM բառը: Ստացված մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ:
«Գուշակիր հաշիվը» և «Գուշակիր հաղթողին» խաղերին մասնակցելու համար պետք է ուղարկել AM բառը համապատասխանաբար 1102 և 1103 կարճ համարներին: Ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 50 դրամ:
Յուրաքանչյուր խաղի հաշիվը ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 50, իսկ խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում` 20 բոնուսային միավոր: Ստացված բոնուսային միավորները կարելի է փոխանակել դեպի Orange համարներ և տեղական այլ բջջային և ֆիքսված ցանցեր զանգեր կատարելու րոպեների և կարճ հաղորդագրությունների փաթեթների հետ:
Orange բոնուսային միավորների օգտագործման մասին մանրամասները կարելի է գտնել bonus.orangearmenia.am կայքում:
«Orange Armenia»-ն, որը France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և հանրապետության 500 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) բջջային ցանցի և ինտերնետի հասանելիություն:-0-