USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Beeline-ի բջջային փողերը գնում են ԱՊՀ

03.06.2010, 20:18
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ ընկերությունների խումբը հայտարարում է անդրսահմանային վճարումների խողովակների ընդլայնման մասին՝ «МОБИ.Деньги» ծառայության նոր հնարավորությունների շնորհիվ: Այժմ Beeline-ի ռուսաստանցի բաժանորդները կարող են իրենց բջջայինից գումար «փոխանցել» ԱՊ
Beeline-ի բջջային փողերը գնում են ԱՊՀ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ընկերությունների խումբը հայտարարում է անդրսահմանային վճարումների խողովակների ընդլայնման մասին՝ «МОБИ.Деньги» ծառայության նոր հնարավորությունների շնորհիվ: Այժմ Beeline-ի ռուսաստանցի բաժանորդները կարող են իրենց բջջայինից գումար «փոխանցել» ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդների հաշիվներին:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ԱրմենՏել» ընկերության («ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի հայկական «դուստրը») մամուլի ծառայությունից, վճարումն իրականացնելու համար պետք է ընդամենը 3116 համարին բջջայինից ուղարկել SMS-հաղորդագրություն՝ նշելով ստացողի հեռախոսահամարն ու փոխանցվող գումարը կամ համապատասխան հայտ լրացնել ընկերության կայքէջում:

Ստացողի հաշվին կփոխանցվի գործողության ընթացքում նշված գումարը: Փոխանցողից գանձվում է ուղարկվող գումարի 3 տոկոսը: Ծառայությունը թույլ է տալիս կանոնավոր կերպով գումարներ փոխանցել 100-15000 ռուբլու սահմաններում: Միաժամանակ փոխանցվող գումարի նվազագույն միանգամյա չափը կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 15 հազար ռուբլի: Օրական կարելի է փոխանցել առավելագույնը 15 հազար ռուբլի, կատարել 10 փոխանցում, շաբաթվա ընթացքում՝ 30 հազար ռուբլի, առավելագույնը՝ 20 փոխանցում:

«Beeline»-ի համերաշխ ընտանիքը մշտապես աճում է: Բաժանորդների բազմաթիվ մտերիմներ և ընկերներ բնակվում են տարբեր երկրներում, սակայն նրանք հաճախ շփվում են միմյանց հետ, օգնում են իրար: Օրինակ՝ վերջին կես տարվա ընթացքում անդրսահմանային վճարումների ամսեկան ծավալն ավելացել է 68 տոկոսով: Անդրսահմանային վճարումների խողովակների ընդլայնման շնորհիվ՝ մեր հաճախորդները կարող են SMS-հաղորդագրության միջոցով գումար փոխանցել ԱՊՀ-ում բնակվող Beeline բաժանորդներին առանց տանից դուրս գալու», - նշել է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում զանգվածային շուկայում վաճառքի գծով տնօրեն Դմիտրի Գրիգորևը:

Նախագիծն իրագործվել է «МОБИ.Деньги» ՓԲԸ-ի և «Ինտերկոոպբանկ» բաժնետիրական առևտրային բանկի հետ համագործակցությամբ:-0-