USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«3-րդ սերունդ» ծրագրի շրջանակում ավելի քան 40 ուսանողներ Beeline-ի աշխատակից են դարձել

31.08.2015, 19:15
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի շնորհիվ ավելի քան 40 ուսանողներ Beeline-ի աշխատակից են դարձել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը` ամփոփելով 2015 թվականի ծրագրի ընթացիկ արդյունքները:  
«3-րդ սերունդ» ծրագրի շրջանակում ավելի քան 40 ուսանողներ Beeline-ի աշխատակից են դարձել
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի շնորհիվ ավելի քան 40 ուսանողներ Beeline-ի աշխատակից են դարձել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը` ամփոփելով 2015 թվականի ծրագրի ընթացիկ արդյունքները:  

Այս տարի, ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ Հայաստանյան ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2015 թ.-ին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

Ամփոփելով ընթացիկ փուլերի արդյունքները՝ ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ օրինակ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Գործառնությունների աջակցման տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում  և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրում։

Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր ուսանողի համար  մշակվում է ստաժավորման անհատական ծրագիր և նշանակվում անձնական ուղղորդող:

«Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը համարվում է «Make your Mark” գլոբալ սոցիալական նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս ծրագրի միջոցով մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության, հնարավորություն է ընձեռվում մեր շարքերը համալրել նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Հաղորդագրության համաձայն` «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 87 ուսանողներ արտադրական պրակտիկա են անցել, որոնցից  41-ը  դարձել են Beeline–ի աշխատակից:

Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: «3-րդ սերունդ» ծրագրի ստաժավորում անցնելու համար ուսանողների հավաքագրումը անցկացվում է ամեն տարի ապրիլից մինչև հունիս։

Ուսանողները մասնակցության համապատասխան հայտը պետք է լրացնեն ընկերության կայքում www.beeline.am։

«Make Your Mark» ծրագիը «ՎիմպելԿոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է և նպատակ ունի թվային տեխնոլոգիաների միջոցով օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–