USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+8

VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄՏՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ` «ՄՏՍ 236»-Ը

12.02.2010, 20:59
VIVACELL-MTS -ը սպասարկման բոլոր կենտրոններում ներկայացնում է «ՄՏՍ» ընկերության բրենդային առաջին հեռախոսը` «ՄՏՍ 236»-ը, որի արժեքն է 11900 դրամ:
VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄՏՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ` «ՄՏՍ 236»-Ը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. VIVACELL-MTS -ը սպասարկման բոլոր կենտրոններում ներկայացնում է «ՄՏՍ» ընկերության բրենդային առաջին հեռախոսը` «ՄՏՍ 236»-ը, որի արժեքն է 11900 դրամ:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, ներկայացված հեռախոսի մոդելը չինական «ZTE» կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար և «ՄՏՍ» բրենդի ներքո` կվաճառվի երկու օպերատորների միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում:

«VivaCell-MTS -ն ամբողջ երկրի տարածքում գործող իր սպասարկման կենտրոնները նախատեսում է օգտագործել նաև մանրածախ առևտրի սեփական ցանցը զարգացնելու համար: Հեռախոսների տարածման այդ մոտեցումը  կարևոր է պոտենցիալ բաժանորդների գրավման, առաջարկվող տարատեսակ ծառայություններից օգտվողների թվի մեծացման և ներկա բաժանորդների թվի պահպանման համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում խթանելու դեպի VivaCell-MTS-ի սպասարկման կենտրոններ հաճախողների հոսքը և առավել ամրապնդել ընկերության մրցակցային առավելությունները:

Դասական ոճի, օգտագործման տեսանկյունից  դյուրին հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցմանն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

Այդ հեռախոսը կարող է օգտագործվել միայն VivaCell-MTS ընկերության SIM քարտերի հետ:  Հեռախոսի ձեռքբերման դեպքում տրվում է նաև մեկ տարվա երաշխիք:

«Մենք շարունակելու ենք ընդլայնել մատչելի հեռախոսների առաջարկվող տեսականին: Այս մոդելը նախատեսված է երկրի ոչ բարձր եկամուտ ունեցող բնակչության համար, ում անհրաժեշտ են բջջային հաղորդակցության պարզ լուծումներ: Նման հեռախոսն առավել հարմար է թոշակառուներին, ուսանողներին և բարձր դասարանների աշակերտներին: Հանդիսանալով համաշխարհային փորձը և տեղական առանձնահատկությունները համատեղող միջազգային օպերատոր՝ VivaCell-MTS -ը կիրառում է նաև իր ապրանքանիշը: Այսօր մենք շուկայում  ներկայացրեցինք նմանատիպ առաջին հեռախոսը` «ՄՏՍ 236»-ը: Շուկայի տարբեր հատվածների պահանջները բավարարելու համար, առաջիկայում հանդես ենք գալու համանման առաջարկություններով», -  նշել է VivaCell-MTS -ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ --0