Vivacell-MTS ընկերությունը գործարկել է անմիջապես համակարգչից SMS հաղորդագրություններ ուղարկելու նոր ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Vivacell-MTS ընկերությունը գործարկել է անմիջապես համակարգչից SMS հաղորդագրություններ ուղարկելու նոր ծառայություն՝ «Օնլայն SMS»:
Ինչպես հաղորդում է «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ VivaCell-MTS-ի մամուլի ծառայությունը, SMS հաղորդագրությունների սիրահարների համար սա ամենահարմար տարբերակն է:
Ընկերության բաժանորդները կարող են գրանցվել ընկերության SMS պորտալում (http://sms.vivacell.am/Login.aspx) և հաղորդագրության տեքստը մուտքագրել անմիջապես համակարգչից: Այստեղ բաժանորդը կարող է նաև պահպանել իր հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը և շատ ավելին:
«Օնլայն SMS» ծառայության օգնությամբ SMS հաղորդագրություն ուղարկելիս դեպի Vivacell-MTS-ի ցանցեր 1 հաղորդագրության արժեքն է 15 դրամ, այլ ուղղությունների արժեքը՝ 20 դրամ:
Գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել SMS բառը 767 կարճ համարին: Քիչ անց բաժանորդը կստանա գաղտնաբառ, որով նա կարող է մուտք գործել իր էջն ու օգտվել «Օնլայն SMS»-ի ընձեռած բոլոր հնարավորություններից:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաև Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: -0-