Ռոբոտների համահայկական Armrobotics երկրորդ բաց առաջնությունն է մեկնարկել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոբոտների համահայկական Armrobotics երկրորդ բաց առաջնությունը շաբաթ օրը մեկնարկել է Երևանում:
Մրցույթին մասնակցում է ինը թիմ, որոնցում ընդգրկված են չորսական ուսանող և մեկ մարզիչ: Միաժամանակ երկու թիմ միանգամից որակազրկվել է, քանի որ դատավորներին չի ներկայացրել իրենց ռոբոտները:
Թիմերին տրամադրվել են դետալներ՝ շարժիչներ և վերահսկիչներ ռոբոտներ պատրաստելու համար։ Մրցույթին ներկայացված ռոբոտներն ունեն չափային սահմանափակումներ՝ 18 սմ երկարություն և լայնություն, 27 սմ բարձրություն։
Խնդիրը, որը թիմերը պետք է ծրագրավորեին ռոբոտի մեջ, 2x2 մետր հրապարակում երթուղային հատվածի անցումն էր։
Միաժամանակ մրցուղու վրա ռոբոտի համար դրված էին որոշակի խոչընդոտներ՝ կանգառներ, ազդանշաններ, շրջադարձեր։Թիմերի համար պատրաստված երկրորդ փորձությունը կոչվում էր Line Tracking, որի համաձայն՝ պատրաստված ռոբոտը պետք է անցնի հատուկ դաշտով և գտնի լաբիրինթոսի ելքը:
ADC ՏՏ-ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ երիտասարդ մասնագետներն ամեն տարի մասնակցում են այս մրցույթին:
«Մեր համալսարաններում ինժեներական միտքը, իսկապես, բարձր մակարդակի վրա է: Մեր բուհերը տալիս են այնպիսի մասնագետներ, որոնց հաջողվում է ստեղծել ռոբոտներ, որոնք կարող են օգտագործվել տնտեսության տարբեր ոլորտներում», - «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Քալանթարյանը:
Armrobotics ռոբոտների համահայկական բաց առաջնությունն անցկացվում է DigiTec 2009 ցուցահանդեսին հետ զուգահեռ:2009 թ.-ին ցուցահանդեսն անցկացվում է «Ձեր թվային ապագան» կարգախոսով:
2005 թ.-ից ի վեր ամենամյա ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ բարձր հովանու ներքո:
Ցուցահանդեսի տեղեկատավական հովանավորներն են Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Պանորամա», «Banker.am», «Պանարմենիան», «Թերթ» տեղեկատվական կայքերը, «Երկիր Մեդիա» և «Արմ Նյուզ» հեռուստաալիքները, «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «Դելովոյ էքսպրես», «Կապիտալ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք de facto» թերթերը: -0-