USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

VIVACELL-MTS ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ « SMS ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾԵԼ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

02.09.2009, 22:53
VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը «SMS փաթեթ» ծառայություն է ներմուծել հետվճարային բաժանորդների համար:
VIVACELL-MTS ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ « SMS ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾԵԼ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական բջջային օպերատորը «SMS փաթեթ» ծառայություն է ներմուծել հետվճարային բաժանորդների համար: Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր ծառայությունը միացնելու համար անհրաժեշտ է ընտրել առաջարկվող SMS փաթեթներից մեկը և «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում SMS հաղորդագրություններ ուղարկել զգալիորեն ցածր սակագնով:

Նախընտրած SMS փաթեթը ձեռք բերելու համար պետք է հավաքել *767*փաթեթի չափը# և սեղմել զանգահարելու կոճակը: Իսկ ձեռք բերած SMS փաթեթի չօգտագործված SMS-ների քանակն ու վավերականության ժամկետը կարելի է ստուգել` հավաքելով *767#:

«Հետվճարային բաժանորդին բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որևէ SMS փաթեթի ակտիվացման հրահանգ և տվյալ ամսվա համար կստանաք փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջն ընկած ժամանակահատվածին համապատասխան SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա: Տվյալ ամսում չօգտագործված SMS հաղորդագրությունները չեն փոխադրվում հաջորդ ամիս»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: 
Ակտիվացրած SMS փաթեթը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *767*0# և սեղմելով զանգահարելու կոճակը: Հրահանգն անհրաժեշտ է ուղարկել ամսվա վերջին օրը:

SMS 50 փաթեթի արժեքը 500 դրամ է /ենթադրում է 50 SMS հաղորդագրությունների  տրամադրում/, SMS 100-ի գինը 800 դրամ է, SMS 150՝ 1000 դրամ, SMS 300՝ 1500 դրամ, SMS 500՝ 2,5 հազար դրամ, SMS 1000՝ 5 000 դրամ /բոլոր գները ներառում են ԱԱՀ:        

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: --0—