«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G-ի և GPRS-ի ռոումինգ-գործընկերների թիվը
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) ընդլայնել է 3G-ի և GPRS-ի ռոումինգ-գործընկերների թիվը։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, այժմ ռոումինգը հասանելի է 28 երկրներում՝ նխկին 16-ի փոխարեն, իսկ GPRS- ռոումինգը` 56 երկրներում՝ 2009թ. մայիսի 50-ի փոխարեն։
Հուլիսին Beeline բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, երկկողմանի GPRS- ռումինգ՝ Շվեյցարիայում, Լիտվայում:
Հայաստանում «ԱրմենՏելը» ապահովում է նաև միակողմանի 3G և GPRS ռոումինգ Իսրայելի, միակողմանի CAMEL ռոումինգ՝ Մոնղոլիայի և այլ երկրների բաժանորդների համար:
«3G ու GPRS ռուոմինգի ոլորտում գործընկերների թվի մեծացումը ժամանակի պահանջ է, չէ՞ որ այսօր բջջային ցանցի օգնությամբ ինտերնետից օգտվելը սովորական երևույթ է: Մեզ համար չափազանց կարևոր է ապահովել մեր բաժանորդների պատշաճ հարմարավետությունը մեր գործընկերների ցանցերում», - հայտնեց «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Գլոբալ ռոումինգի ծառայությունները, ներառյալ այսօր «ԱրմենՏելի» ռոումինգ գործընկերների թիվը, կազմում է 475 օպերատոր աշխարհի 214 երկրներում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության դուստր ձեռնարկությունն է , 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայություններ:-0-