2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ucom-ը՝ տոներին ընդառաջ, հայտարարում է իր ավանդական ամանորյա առաջարկների մեկնարկի մասին։ Ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 5G սմարթֆոն և ստանալ աքսեսուար։
Samsung, HONOR, Xiaomi և Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով`2 ամիս անվճար, ինչը հնարավորություն կտա փորձարկել 5G ցանցի առավելությունները։
Ամանորյա հատուկ առաջարկը գործում է դեկտեմբերի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Անակնկալներ Unity բաժանորդների համար
Ucom-ն ամանորյա անակնկալ է պատրաստել նաև ֆիքսված կապի բաժանորդների համար։
Unity փաթեթների ցանկացած սակագնային պլանին միացող կամ Unity փաթեթից արդեն օգտվող և ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնող բաժանորդները հնարավորություն կունենան Motorola Moto G35 սմարթֆոն ձեռք բերել 70 տոկոս զեղչով։
Unity 10900 և դրանից բարձր ամսավճարով սակագնային պլանին միանալու դեպքում, ինչպես նաև գործող ավելի ցածր պլանից 10900-ի կամ ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնելու դեպքում բաժանորդներին հասանելի կլինի Xiaomi TV A Pro 2025 55" հեռուստացույցը՝ 50 տոկոս զեղչով։
«Ամանորյա շրջանը ոչ միայն տոնական տրամադրության, այլև օգտակար ու հիշվող նվերների ընտրության պահ է։ Այս տարի Ucom-ի առաջարկները միավորում են բոլոր ծառայությունները՝ 5G սմարթֆոններից մինչև տան ինտերնետ, հեռուստատեսություն և սարքավորումներ։ Մեր նպատակն է, որ տոնական գնումները դառնան պարզ և հաճելի գործընթաց՝ ապահովելով որակյալ կապ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և իրական արժեք ներկայացնող առաջարկներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ակցիան գործում է դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը՝ այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։
Լրացուցիչ տեղեկատվության համար՝ http://www.ucom.am/unitynewyear ։