USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+6

VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ «ԷՔՍՏՐԱ»

17.03.2009, 17:41
Հայկական բջջային VivaCell-MTS օպերատորը գործարկել է նոր կանխավճարային սակագնային պլան՝ «Էքստրա», «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։
VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ «ԷՔՍՏՐԱ»

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բջջային VivaCell-MTS օպերատորը գործարկել է նոր կանխավճարային սակագնային պլան՝ «Էքստրա», «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ընդունելով զանգեր՝ բաժանորդները ստանում են զեղչային` 5 դրամ/րոպե սակագնով զանգեր կատարելու հնարավորություն` ներցանցային մուտքային զանգերի յուրաքանչյուր 5 րոպեի դիմաց 1 րոպե զեղչային խոսելաժամանակ։ Իսկ VivaCell-MTS -ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարների բաժանորդների հետ բաժանորդները կարող են խոսել ընդամենը 20 դրամ/րոպե սակագնով», - տեղեկացրել են ընկերությունից։

Զեղչային խոսելաժամանակի առկայության դեպքում ներցանցային զանգեր կատարելիս նախ օգտագործվում է զեղչային խոսելաժամանակը, որի սպառվելուց հետո վճարը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի:

Կուտակած զեղչային խոսելաժամանակը հնարավոր է ստուգել` հավաքելով *150# և սեղմելով զանգահարելու կոճակը: «Էքստրա» սակագնային պլանին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *131*909# և սեղմել զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:

Նոր սակագնային պլանում զեղչային խոսելաժամանակը 1 րոպեի դիմաց 5 դրամ է, իսկ ներցանցային զանգերն ու քաղաքային զանգերը, ինչպես նաև քաղաքային և այլ բջջային օպերատորների ցանցում զանգերը կկազմեն 1 րոպեի դիմաց 50 դրամ։

Միաժամանակ ԱՊՀ երկրներ միջազգային զանգերը կարժենան մեկ րոպեի դիմաց 63 դրամ, SMS-հաղորդագրությունները՝ 20 դրամ, MMS-հաղորդագրությունները՝ 50 դրամ, Ինտերնետի 1 ՄԲ-ի համար սակագինը կկազմի 75 դրամ (բոլոր գները ներկայացված են ներառյալ ԱԱՀ-ն)։

«Էքստրա»  սակագնային պլանի բաժանորդներն օրական կարող են ուղարկել անսահմանափակ քանակությամբ զանգահարելու հրահանգներ:
Միաժամանակ զեղչային խոսելաժամանակ չի կուտակվում 00:00-07:00 ժամանակահատվածում «Հիմնական Գիշերային» և «Միասին Գիշերային» սակագնային պլանների բաժանորդներից զանգեր ստանալիս և ռոումինգում զանգեր ստանալիս:

Անհրաժեշտ է նշել, որ զեղչային խոսելաժամանակի կուտակումն ու սպառումը կատարվում է ըստ վարկյանների, միաժամանակ բաժանորդը կարող է զեղչային խոսելաժամանակ կուտակել անգամ վավերականության ժամկետի ավարտից հետո, սակայն օգտագործել այն կարող է միայն հաշիվը վերալիցքավորելուց հետո։

Միաժամանակ «Էքստրա» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող նվիրել անվճար խոսելաժամանակ կանանց և գեղեցկության միամսյակին նվիրված ակցիայի շրջանակներում, իսկ անվճար խոսելաժամանակի առկայության դեպքում, «Էքստրա» սակագնային պլանին անցնելիս, այն զրոյանում է:

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Նոյեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,02 մլն։--0—