USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

SAP AG ծրագրային ապահովման արտադրողը մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց

22.05.2013, 18:11
SAP AG ծրագրային ապահովման գերմանական արտադրողը մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց, քանի որ ընկերության կարծիքով նրանց մեջ բազմաթիվ տաղանդավոր ծրագրավորողներ կան, նշում է Բի–Բի–Սիի ռուսական ծառայությունը։
SAP AG ծրագրային ապահովման արտադրողը մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. SAP AG ծրագրային ապահովման գերմանական արտադրողը մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց, քանի որ ընկերության կարծիքով նրանց մեջ բազմաթիվ տաղանդավոր ծրագրավորողներ կան, նշում է Բի–Բի–Սիի ռուսական ծառայությունը։

Ընկերությունը հույս ունի, որ 2020 թվականին աուտիզմով մարդիկ կկազմեն իրենց բոլոր աշխատակիցների 1 տոկոսը, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը։

Ինչպես նշում են SAP–ում, նրանց արդեն աշխատանքի են վերցրել աուտիզմով տառապող հինգ մարդու` Հնդկաստանում ծրագրային ապահովման թեստավորողների պաշտոնում, ինչից հետո այդ գրասենյակի արդյունավետությունը բարձրացել է։

Աուտիզմով տառապող մարդկանց բնորոշ են արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու խնդիրները։ Միաժամանակ, զարգացման շեղումներով բազմաթիվ մարդիկ տարբերվում են դետալների նկատմամբ ունեցած մեծ ուշադրությամբ և սխալներ գտնելու կարողությամբ։ -0-