USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

«ԱրմենՏել» ընկերությունն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կսկսեն համատեղ բնապահպանական ծրագրի իրականացումը

31.01.2012, 17:45
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը սկսել են համատեղ բնապահպանական ծրագրի իրականացումը՝ երեքշաբթի ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն:
«ԱրմենՏել» ընկերությունն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կսկսեն համատեղ բնապահպանական ծրագրի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը սկսել են համատեղ բնապահպանական ծրագրի իրականացումը՝ երեքշաբթի ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն:

«Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական ծրագրի շրջանակում կարտադրվեն և կտարածվեն կտորե տոպրակներ: Երեք հազար կտորե տոպրակները սկզբում կկարեն հայկական տարբեր գյուղերի բնակիչները կամ տանը կամ արտադրական տարածքներում:

«ԱրմենՏելը» կհովանավորի այդ ծրագիրը:

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանի խոսքերով՝ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է սուպերմարկետների և խանութների, ինչպես նաև «ԱրմենՏելի» գրասենյակների միջոցով անվճար տարածել 3000 կտորե տոպրակ:

«Դա թույլ կտա կրճատել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, որոնք էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Պլաստիկե փաթեթավորումից հրաժարվելը կհանգեցնի մաքրության պահպանմանն ու բնապահպանության առողջացմանը», - լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր Իգոր Կլիմկոն:

Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում լուծվում են ոչ միայն բնապահպանական խնդիրներ, այլև սոցիալական խնդիրներ, քանի որ ծրագիրը գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծում է նախատեսում:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող երեխաների համար լուսավոր ապագայի ձեռքբերմանն՝ ապահովելով որակյալ կրթություն, առողջապահություն, ակտիվ կյանք ու տնտեսապես բարենպաստ պայմաններ երեխաների և երիտասարդների համար:

Այժմ հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում գործունեություն է իրականացնում Հայաստանի մի շարք համայնքներում:

Վերջին յոթ տարվա ընթացքում հիմնադրամի հետևողական զարգացման շնորհիվ Բաղրամյանի շրջանի 25 000 գյուղացիներ, այդ թվում նաև ավելի քան 6 000 երեխաներ հաճախել են վերանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ, ամբուլատորիաներ, մարզական համալիրներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: -0-