USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Samsung Smart TV հեռուստացույցների նոր շարքը օժտված է սմարթֆոններին բնորոշ հնարավորություններով

25.06.2013, 14:19
Հայաստանում մեկնարկել է Samsung Smart TV 85S9 UHD TV հեռուստացույցների շարքի վաճառքը, երեքշաբթի ասաց «Samsung Electronics» ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը։
Samsung Smart TV հեռուստացույցների նոր շարքը օժտված է սմարթֆոններին բնորոշ հնարավորություններով
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է Samsung Smart TV 85S9 UHD TV հեռուստացույցների շարքի վաճառքը, երեքշաբթի ասաց «Samsung Electronics» ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը։

Ըստ նրա, այս  շարքի տեխնոլոգիական նորույթներից մեկը ներկառուցված Smart TV տեսախցիկն է, որն ունի դեմքը ճանաչելու ֆունկցիա, հնարավորություն է ընձեռում օգտվելու «Skype»-ից առանց օգտագործողի անունը և գաղտնաբառը մուտքագրելու։

«Նոր Smart TV–ի տեխնոլոգիական առավելություններն են լայն էկրանը, պատկերի որակը, Ultra HD թողունակությունը, ինչպես նաև ձեռքի շարժումով և ձայնի միջոցով հեռուստացույցը կառավարելու հնարավորությունները»,– տեղեկացրեց նա։

Հեռուստացույցի մյուս նորարարական առավելություններից է Smart ֆիլմ բացառիկ գործողությունը, որը բարձր որակով ավելի քան 7000 ֆիլմերի հավաքածուի հասանելիություն է հատկացնում`պրոֆեսիոնալ թարգմանությամբ։

Բացի այդ, հեռուստացույցներում առկա է Family story գործողությունը, որը թույլ է wi-fi կապի միջոցով հեռախոսներում առկա լուսանկարը բեռնել հեռուստացույցի մեջ ու դիտել այն։

Ձայնային հրահանգների և շարժումների օգնությամբ հնարավոր է միացնել/անջատել հեռուստացույցը, շրջել ալիքները, բացել և փակել հավելվածները և թերթել համացանցի էջերը։

«2012թ.–ին Sumsung–ն իր նորարարական տեխնոլոգիաների, բովանդակության և դիզայնի շնորհիվ Հայաստանում Smart հեռուստացույցների շուկայի առաջատարն է դարձել, և մենք վստահ ենք, որ այս տարի նոր Smart TV–ի բոլոր ֆունկցիոնալ առավելությունները թույլ կտան մեզ ամրապնդել առաջատարի դիրքերը հայկական շուկայում»,– ասաց Շահբազյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ 85 դյույմ անկյունագիծ ունեցող Samsung Smart TV 85S9 UHD TV նոր մոդելը տարածաշրջանի ամենամեծ հեռուստացույցներից մեկն է։

85S9 UHD TV շարքի Samsung Smart TV հեռուստացույցների մոդելների արժեքը կազմում է շուրջ 1 700 000 դրամ` կախված էկրանի չափից։

Samsung Electronics ընկերությունը 2011թ.–ից սկսեց հեռուստացույցների ավելի քան 30 նոր մոդելների գործարկումը, որոնց մեծ մասը հիմնականում Smart TV է։ Հայկական շուկայում նոր շարքը հայտնվեց վաճառքում 2011թ.–ի մարտ–ապրիլ ամիսներից։  ($1 –ը` 411,64 դրամ) -0-