USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

YouTube-ի, Google-ի ծառայությունների և Cloudflare ցանցի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել

Այսօր, 12:21
YouTube-ի աշխատանքի վերաբերյալ գրանցվել է 332 հազ. գանգատ
YouTube-ի, Google-ի ծառայությունների և Cloudflare ցանցի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ YouTube տեսահոսթինգի, դրան տիրապետող Google-ի ծառայությունների, ինչպես նաև Cloudflare բովանդակության մատուցման ցանցի և ամպային անվտանգության համակարգի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է РБК -ն, վկայում են Downdetector ծառայության տվյալները։

Ըստ ծառայության տվյալների՝ YouTube-ի աշխատանքի վերաբերյալ գրանցվել է 332 հազար գանգատ։

YouTube-ի խափանումը նկատվում է ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում, սակայն այժմ ստացվող գանգատների թիվը սկսել է նվազել։

Google-ի և նրա մյուս ծառայությունների, օրինակ՝ Gemini չաթ-բոտի աշխատանքի ընդհատումների մասին հաղորդումներ են ստացվում Բուլղարիայից, ինչպես նաև Հոնկոնգից, Հնդկաստանից, Քենիայից և այլ պետություններից։

Cloudflare կայքը նույնպես ազդարարում է խափանման մասին, որը կապված է նաև Google Trust Services-ի միջոցով սերտիֆիկատների տրամադրման և իր R2 ծառայության նոր օգտատերերի համար SSL սխալի հետ։

Առաջին խնդիրը վերահսկվում է, երկրորդի պատճառն արդեն գտնվել է, և աշխատանքներ են իրականացվում խնդրի լուծման ուղղությամբ։

Դեկտեմբերի սկզբին Cloudflare համակարգում տեղի ունեցած տեխնիկական անսարքությունները, որի ծառայություններից օգտվում են համաշխարհային բազմաթիվ ինտերնետային ռեսուրսներ, հանգեցրել էին համացանցի մասշտաբային խափանման։ Օգտատերերը հայտնել էին խնդիրների մասին OpenAI-ի, Zoom-ի, Canva-ի, LinkedIn-ի, Shopify, Etsy, Wayfair, H&M ռիթեյլերների կայքերի, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ Politico-ի, Axios-ի և BBC-ի աշխատանքում։