USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Yerakouyn.com արևմտահայերեն նոր տեղեկատվական պորտալը կգործարկվի սեպտեմբերի 21–ին

20.09.2012, 20:00
Yerakouyn.com արևմտահայերեն նոր տեղեկատվական պորտալը կգործարկվի սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության հռչակման օրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է էլեկտրոնային պարբերականի խմբագիր Նաիրի Մկրտիչյանը։
Yerakouyn.com արևմտահայերեն նոր տեղեկատվական պորտալը կգործարկվի սեպտեմբերի 21–ին

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Yerakouyn.com արևմտահայերեն նոր տեղեկատվական պորտալը կգործարկվի սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության հռչակման օրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է էլեկտրոնային պարբերականի խմբագիր Նաիրի Մկրտիչյանը։

«Պորտալի հիմնական նպատակն է արևմտահայերեն լեզվի պահպանումն ու զարգացումը։ Հուսով ենք, որ Yerakouyn.com–ը կծառայի այդ գործին»,– ասել է Մկրտիչյանը։

Պորտալի ստեղծող Խաժակ Մկրտիչյանը Սփյուռքի հայտնի «Գանձասար» (Սիրիա), «Հուսաբեր» (Եգիպտոս), «Հայրենիք» (ԱՄՆ) հայկական պարբերականների նախկին խմբագիրն է։ –0–