Ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարով կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարով WhatsApp, Viber էջեր բացելուց
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։
«Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։ Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հորդորում են չօժանդակել հանցավորներին, չմատուցել նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։
«Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական»,– նշվում է հաղորդագրության մեջ։