Հայաստանում Вконтакте–ի ակտիվ օգտատերերի թիվը ապրիլի ընթացքում գերազանցել է Facebook–ի ակտիվ օգտատերերի թիվը
16.05.2014,
18:24
Հայաստանում Вконтакте–ի ակտիվ օգտատերերի թիվը ապրիլի ընթացքում գերազանցել է Facebook–ի ակտիվ օգտատերերի թիվը, իր կայքում նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Вконтакте–ի ակտիվ օգտատերերի թիվը ապրիլի ընթացքում գերազանցել է Facebook–ի ակտիվ օգտատերերի թիվը, իր կայքում նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում Вконтакте–ի ակտիվ օգտատերերի թիվը ապրիլի ընթացքում աճել է 17 հազարով և հասել է 663 հազարի։
Նույն ժամանակահատվածում Facebook–ի օգտատերերի թիվն աճել է 20 հազարով և հասել 640 հազարի։
«Վերջին երեք ամսում Вконтакте–ի ակտիվ օգտատերերի թիվը Հայաստանում ավելի արագ է աճում, քան Ֆեյսբուքի օգտատերերի թիվը»,– գրել է Մարտիրոսյանը։
Միաժամանակ «Одноклассники», «Мой мир» և mail.ru կայքերի օգտատերերի ընդհանուր թիվը ապրիլի աճել է 89 հազարով և կազմել 1.5 մլն։ «Одноклассники» սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը մեկ ամսում կրճատվել է 22 հազարով և 841 հազար կազմել։-0-