USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

«ВКонтакте» սոցցանցում արտոնագրված ֆիլմեր են հայտնվել

17.01.2014, 14:07
«ВКонтакте» սոցցանցում հայտնվել են արտոնագրված ֆիլմեր` գովազդով, գրում է digit.ru –ն` հղում անելով «Live Экспресс» ռեսուրսի պաշտոնական միությանը։
«ВКонтакте» սոցցանցում արտոնագրված ֆիլմեր են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «ВКонтакте» սոցցանցում հայտնվել են արտոնագրված ֆիլմեր` գովազդով, գրում է digit.ru –ն` հղում անելով «Live Экспресс» ռեսուրսի պաշտոնական միությանը։

«ВКонтакте»–ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը նշել է, որ տեղադրված տեսանյութերի պատճենահանման պաշտպանությունն ապահովվում է սոցցանցի կողմից հատուկ ծրագրային լուծումների օգնությամբ։ Ֆիլմերը կարելի է դիտել անվճար, քանի որ իրավատերերը շահույթ են ստանում գովազդի ցուցադրումից։

Առաջին իրավատերերից մեկը, որը տեղադրել է իր ֆիլմերը սոցցանցում, Star Media ընկերությունն է, որի լսարանն այս պահին կազմում է ավելի քան 3 հազար մասնակից։ Ընկերությունը տեղադրել է «Ռիտայի վերջին դերը» ֆիլմը, «Պանդորայի արկղը» սերիալը և այլն։ Ինչպես ցույց է տվել Digit.ru–ի փորձարկումը, գովազդը, որը ցուցադրվում է ֆիլմերի սկզբում, հնարավոր է «բաց թողնել» 3 վայրկյան հետո` սեղմելով համապատասխան հղման վրա։–0–