Վերջին երկու տարիներին ինտերնետ-օգտագործողների բաժանորդային բազայի էական աճ է նկատվում
05.04.2012,
15:01
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ-բաժանորդների թիվն էապես աճել է, վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը՝ երեք ընկերությունների տրամադրած բաժանորդային բազաների տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ-բաժանորդների թիվն էապես աճել է, վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը՝ երեք ընկերությունների տրամադրած բաժանորդային բազաների տվյալները:
Ասյպես, «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը տեղեկացրել է, որ 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի ավարտը բջջային Ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 3,5 անգամ, իսկ ֆիքսված Ինտերնետի բաժանորդների թիվն ավելացել է գրեթե 4,2 անգամ՝ մինչև 134 հազ. բաժանորդ:
ԱրմենՏելը ռուսական «Վիմպելկոմ» ձեռնարկության դուստր ընկերությունն է, որին 2007 թվականի ապրիլից պատկանում է հայկական օպերատորի բաժնետոմսերի 100 տոկոսը:
Orange Armenia ընկերության կողմից տրամադրված տվյալների համաձայն (France Telecom-ի 100% դուստր, Orange ապրանքանիշ), լայնաշերտ Ինտերնետի Orange-բաժանորդների թիվը 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 75 հազ. 2010 թվականի առաջին եռամսյակի 25 հազարի դիմաց (չհաշված բջջային Ինտերնետի օգտագործողների տվյալների բազան): Ընկերությունը հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերին՝ ապահովելով ցանցի 83 տոկոս ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 500 համայնքներում:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայտնեց, որ այօսր լայնաշերտ Ինտերնետի օգտագործողների բաժանորդային բազան կազմում է մոտ 58,3 հազ. բաժանորդ (չհաշված բջջային Ինտերնետի օգտագործողների տվյալների բազան): VivaCell-MTS (բաժնետոմսերի 80% պատկանում է «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, իսկ 20 տոկոսը՝ Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին) հայկական շուկայում է 2005 թվականից:
Ինչպես նշում են փորձագետները, բաժանորդների թվի էական աճը, նախևառաջ, պայմանավորված է Ինտերնետի սակագների նվազմամբ: Մասնավորապես, եթե 2010 թվականին ինտերնետի 1 Մբիթը կազմում էր 1,2 մլն դրամ, ապա 2011 թվականի վերջում այդ թիվը կազմել է շուրջ 34 հազ. դրամ: -0