USD
365.98
EUR
421.76
RUB
4.5639
GEL
139.54
2026 թ. օգոստոսի 4, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Telegram–ը կրկին հասանելի է AppStore–ում կարճաժամկետ հեռացումից հետո

Այսօր, 11:00
Telegram մեսենջերը կարճատև հեռացումից հետո կրկին հասանելի է App Store հավելվածների խանութում ներբեռնման համար
Telegram–ը կրկին հասանելի է AppStore–ում կարճաժամկետ հեռացումից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Telegram մեսենջերը կարճատև հեռացումից հետո կրկին հասանելի է App Store հավելվածների խանութում ներբեռնման համար: Apple-ը վերականգնել է հավելվածն այն բանից հետո, երբ մշակողներն օպերատիվորեն վերացրել են պլատֆորմի կանոնների խախտումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Apple-ի տվյալներով՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել էր բովանդակություն, որը խախտում էր App Store-ի կանոնները, որոնք արգելում են երեխաների սեռական շահագործման հետ կապված նյութերը: Այն բանից հետո, երբ Telegram-ը հեռացրեց այդ կոնտենտը և բլոկավորեց այն տեղադրած օգտատիրոջը, հավելվածը վերադարձվեց խանութ:

Telegram-ում հաստատել են հավելվածի վերականգնումը՝ X սոցիալական ցանցում հեգնանքով մեկնաբանելով իրավիճակը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:

Ավելի վաղ մի շարք երկրների օգտատերեր հայտնում էին, որ Telegram-ն անհետացել էր App Store-ից և հասանելի չէր տեղադրման համար, սակայն կարճ ժամանակ անց հավելվածը վերստին հայտնվեց խանութում: