USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Signal –ի և WhatsApp–ի վրա կազմակերպվում են թիրախային հարձակումներ․ մեդիափորձագետը զգուշացնում է

04.02.2025, 12:02
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ Signal–ի և WhatsApp–ի վրա կազմակերպվում են թիրախային հարձակումներ
Signal –ի և WhatsApp–ի վրա կազմակերպվում են թիրախային հարձակումներ․ մեդիափորձագետը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ Signal–ի և WhatsApp–ի վրա կազմակերպվում են թիրախային հարձակումներ։

«Հիմա անհայտ ինչ–որ հաքերային խումբ Signal–ով տարածում է տարբեր հղումներ՝ իբր հրավերով խումբ մտցնելու։ Դա հաճախ ուղարկվում է այն մարդկանց, որոնք տեղեկատվական գաղտնիքի կրող են կամ օրինակ կարող են կապ ունենալ նմանատիպ գործողությունների հետ», – զգուշացնում է Մարտիրոսյանը Facebook–յան էջում տարածված տեսանյութում։

Նրա խոսքով, փորձ է արվում գողանալ հենց Signal–ի օգտահաշիվը կամ հափշտակել WhatsApp–ի գրանցման կոդերը։

Նա կոչ է արել լինել զգույշ։

«Անծանոթներից եկող հրավերների վրա քլիք մի արեք, միացրեք երկփուլայինը (պաշտպանություն, խմբ․)», – նշել է փորձագետը։