Freedom House. «Համացանցում նվազում է խոսքի ազատությունը, Ռուսաստանը «ռիսկային խմբում» է»
25.09.2012,
11:21
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ աշխարհի մակարդակով մեծացել է համացանցում խոսքի ազատության վրա գործադրվող ճնշումը՝ նշելով, որ Ռուսաստանն առաջվա պես «ռիսկային խմբում» է գտնվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ աշխարհի մակարդակով մեծացել է համացանցում խոսքի ազատության վրա գործադրվող ճնշումը՝ նշելով, որ Ռուսաստանն առաջվա պես «ռիսկային խմբում» է գտնվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Freedom House–ը երկուշաբթի հրապարակել է համացանցում ազատության վերաբերյալ հերթական զեկույցը։ Այդ կազմակերպության եզրակացությունների համաձայն, առցանց ազատության մակարդակը նվազել է 2011 թվականին Ադրբեջանում, Լիբիայում, Մալայզիայում, Պակիստանում, Ռուսաստանում, Ռուանդայում և Շրի Լանկայում։
«Նոր օրենքները սահմանափակում են խոսքի ազատությունն աշխարհի երկրներում` ուսումնասիրված 47 երկրներից 19–ում 2011 թվականի հունվարից ընդունված նոր օրենքները խախտում են ինտերնետ–օգտագործողների մասնավոր կյանքի անձեռնխելիությունը կամ պատիժ են նախատեսում նրանց համար, ովքեր անպիտան են դառնում կամ անցանկալի կոնտենտ են հրապարակում։ Բլոգերները և սովորական ինտերնետ–օգտագործողներն ավելի հաճախ են սկսում բախվել ճնշումների և ձերբակալության վտանգի հետ ցանցում տեղ գտած քաղաքական արտահայտությունների համար։ 47 երկրներից 26–ում, ներառյալ որոշ ժողովրդավարական պետություններ, առնվազն մեկ բլոգեր է ձերբակալվել կոնտենտի հրապարակման կամ տեքստային հաղորդագրությունների ուղարկման համար»,– ասվում է փաստաթղթում։
Freedom House–ի կարծիքով, նախորդ տարի աշխարհում ավելացել է իշխանությունների քննադատների վրա հարձակումների թիվն աշխարհի տարբեր երկրներում։ Զեկույցում նշվում է, որ 47 երկրներից 19–ում բլոգերներն ու ինտերնետ–օգտագործողները անհետացել են, ենթարկվել խոշտանգումների, բռնության և ծեծի` ինտերնետում կատարած արտահայտությունների համար։
Համացանցում աճում է կազմակերպված գրոհների և իշխանամետ մեկնաբանների թիվը, ովքեր վճարվում են իրենց հրապարակումների համար։ Նախորդ տարի 19 երկրներում գրանցվել են իշխանությունների քննադատների նկատմամբ հաքերական գրոհները։
Freedom House–ը նշում է, որ Ռուսաստանում ինտերնետը շարունակում է ակտիվ զարգանալ, և այն հարաբերականորեն ազատ ոլորտ է։
«Freedom House–ը նաև, ըստ ավանդության, քննադատել է Իրանի, Չինաստանի և Եգիպտոսի իշխանություններին համացանցում ազատությունը ճնշելու համար։ ԱՄՆ–ում, կազմակերպության կարծիքով, ինտերնետի ազատությունն ամենաբարձր մակարդակում է, սակայն կիբեռտարածության վերահսկողության վերաբերյալ մի շարք օրենքների ընդունման փորձերը Freedom House–ում որոշ մտահոգություն են առաջացնում»։ -0-