USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Orange-ի բաժանորդներն իրենց բոնուսային միավորներով կարող են ինտերնետ փաթեթներ ձեռք բերել

08.05.2012, 11:28
Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ինտերնետ փաթեթներ ձեռք բերել, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Orange-ի բաժանորդներն իրենց բոնուսային միավորներով կարող են ինտերնետ փաթեթներ ձեռք բերել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ինտերնետ փաթեթներ ձեռք բերել, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ:

Orange կանխավճարային և հետվճարային ծառայությունների բաժանորդները բոնուսային միավորներ են կուտակում նաև ցանցից դուրս և միջազգային համարներին կատարած և ստացած զանգերի համար, ընդ որում` յուրաքանչյուր ելքային զանգի մեկ րոպեի դիմաց` մեկ միավոր, իսկ մուտքային րոպեի դիմաց` երկու միավոր:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ  և բջջային ցանցի հասանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-