Google-ը հրապարակել է, թե 2012թ.-ին ռուսներն ամենաշատը ինչ են փնտրել համացանցում
13.12.2012,
11:43
Google ընկերությունն ուսումնասիրել է 2012թ.-ի ընթացքում Ռուսաստանում կատարված որոնողական հարցումները, որոնց մեջ առաջին տեղը զբաղեցրել է «յութուբ» հարցումը, տեղեկացնում է Google Zeitgeist 2012 նախագծի կայքը: Google-ի ռուս օգտատերերի շրջանում տարածում գտած երկրորդ հարցումը դարձել է «դիտել ֆիլմեր առցանց», իսկ երրորդ տեղում՝ «օլիմպիադա 2012» հարցումը: Ողջ աշխարհի առաջատար հարցումների եռյակն այլ տեսք ունի՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոն, Gangnam Style երգը և «Սենդի» փոթորիկը, հաղորդում է digit.ru-ն:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունն ուսումնասիրել է 2012թ.-ի ընթացքում Ռուսաստանում կատարված որոնողական հարցումները, որոնց մեջ առաջին տեղը զբաղեցրել է «յութուբ» հարցումը, տեղեկացնում է Google Zeitgeist 2012 նախագծի կայքը: Google-ի ռուս օգտատերերի շրջանում տարածում գտած երկրորդ հարցումը դարձել է «դիտել ֆիլմեր առցանց», իսկ երրորդ տեղում՝ «օլիմպիադա 2012» հարցումը: Ողջ աշխարհի առաջատար հարցումների եռյակն այլ տեսք ունի՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոն, Gangnam Style երգը և «Սենդի» փոթորիկը, հաղորդում է digit.ru-ն:
Google-ի ռուս օգտատերերի շրջանում ամենաճանաչված անձը դարձել է Մարինա Գոլուբը, Ուիթնի Հյուսթոնը և «Բուրանովյան տատիկները», իսկ նկարներ փնտրելիս ռուսներն ամենից հաճախ գրի են առել «ծնունդդ շնորհավոր», «ծաղիկներ» և «սեր» հարցումները: Որոնողական հարցումների հաճախականությունից դատելով` ռուսների շրջանում ճանապարհորդության համար ամենաճանաչված վայրերն են Ղրիմը, Փարիզը և Վիետնամը, իսկ ֆիլմերի վերաբերյալ հարցումների թոփ-3-ում ընդգրկվել են «ժամը», «ամենասարսափելի ֆիլմ» և «պրոմեթեյ ֆիլմ» հարցումները:
Այն իրադարձությունների եռյակում, որոնց մասին 2012թ.-ի ընթացքում ամենից հաճախ են հարցրել ռուս օգտատերերը, Google-ն ընդգրկել է Լոնդոնի օլիմպիադան, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և «Եվրատեսիլ» մրցույթը; Ամենաճանաչված գնումներն են՝ iPhone 5 սմարթֆոնը, Diablo 3 խաղը և Windows 8 օպերացիոն համակարգը:
Google-ի վերլուծաբանները բացահայտել են «ինչպես», «ինչ է», «ինչու» բառերով Ռուսաստանի ամենամեծ տարածում ունեցող որոնողական հարցումները: Դրանք են՝ «ինչպես ավելի բարի դառնալ», «ինչպես թթու դնել ագարիկոնները», «ինչպես կոտրել օճառը», «ինչ է նշանակում բրո», «ինչ է նշանակում հոլոքոսթ», «ինչ է ճակատագիրը», «ինչու է օբաման կակտուս», «ինչու է ուշանում minecraft-ը», «ինչու են կատուները մլավում»:
Google-ի վիճակագրության համաձայն, ողջ աշխարհի օգտատերերը 2012թ.-ին շուրջ 1,2 տրլն որոնողական հարցում են կատարել 146 լեզվով, սակայն Ռուսաստանի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի ներկայացվում: Google-ի որոնողական համակարգն իր համբավով երկրորդն է Ռուսաստանում և զբաղեցնում է շուկայի շուրջ 26,5 տոկոսը` զիջելով «Յանդեքսին»: -0-