USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Interactive TV ընկերությունը Երևանում մալուխային ինտերնետ–ծառայություններ է մատուցում

15.04.2013, 17:18
Interactive TV ընկերությունը, որը 2011 թվականից գերարագ մալուխային ինտերնետ–ծառայություններ էր մատուցում փորձնական ռեժիմով, այժմ արդեն ծառայությունների կոմերցիոն մեկնարկ է սկսում Երևանում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ընկերության տնօրեն Արսեն Բաբաջանյանը։
Interactive TV ընկերությունը Երևանում մալուխային ինտերնետ–ծառայություններ է մատուցում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Interactive TV ընկերությունը, որը 2011 թվականից գերարագ մալուխային ինտերնետ–ծառայություններ էր մատուցում փորձնական ռեժիմով, այժմ արդեն ծառայությունների կոմերցիոն մեկնարկ է սկսում Երևանում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ընկերության տնօրեն Արսեն Բաբաջանյանը։

«Ծառայությունների թեստավորման ժամանակահատվածում մենք կարողացանք հստակ լուծել մեր առջև դրված տեխնիկական խնդիրները և արդեն կարող ենք մեր բաժանորդներին բարձրորակ գերարագ ինտերնետ տրամադրել»,– ասաց Բաբաջանյանը։

Նրա խոսքով` ընկերության նպատակը ցանցն ամբողջ Երևանում տարածելն է։

Այս համատեքստում նա հայտնեց, որ արդեն մի քանի ամիս անց ընկերության ծառայությունները հասանելի կլինեն էրեբունի վարչական տարածքում։ «Այնտեղ մենք նախատեսում ենք մեր ցանցին շուրջ 9 հազար բնակարան միացնել»,– ավելացրեց նա։

Միաժամանակ ընկերության տնօրենը դժվարացավ նշել, թե Interactive TV–ի ցանցի ծածկույթը կոնկրետ երբ կգործի ամբողջ Երևանում։

«Առաջիկա հինգ տարում մենք ծրագրում ենք մեր ցանցն ընդլայնել Էրեբունի, Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջաններում, իսկ ամբողջական ծածկույթի մասին դեռ վաղ է խոսել, դա հսկայական ներդրումներ է պահանջում»,– ասաց նա` ավելացնելով, որ ընկերությունը մոտ ապագայում ցանցը երկրի մարզերում ընդլայնելու ծրագրեր չունի։

Interactive TV ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Կրոյանն էլ նշեց, որ մալուխային ինտերնետ–ծառայություների թեստային մեկնարկի պահից ի վեր բաժանորդների թիվն ամսական ավելանում էր 200-300-ով։

Նա տեղեկացրեց, որ այս պահին գերարագ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը շուրջ 2 հազար է կազմում, իսկ թվային հեռուստատեսության բաժանորդների թիվը հասել է շուրջ 10 հազար։

Կրոյանը ներկայացրեց նաև ընկերության նոր կայքը` www.interactive.am–ը` նշելով, որ կայքում առցանց ռեժիմով ներկայացված են հայկական երեք հեռուստաալիքներ` Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» և «Երկիր մեդիա»։

«Հետագայում մենք կավելացնենք առցանց ռեժիմով հեռարձակվող հեռուստաալիքների քանակը»,– ավելացրեց նա։

Ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները Scott Sub 40 սպորտային հեծանիվ նվիրեցին Ֆեյսբուք սոցիալական կայքում, ընկերության էջում հայտարարված մրցույթի հաղթողին։ Մասնակիցները պետք է տարբեր առարկաների միջոցով կազմեին Interactive բառն ու լուսանկարը տեղադրեին էջում։ Հաղթող է դարձել Արամ Ասլանյանը, ով Interactive բառը կազմել է լուցկու հատիկներով։

Interactive ընկերությունը, որը հիմնադրվել է 2007 թվականին, Երևանում  թվային մալուխային հեռուստատեսության ծառայություններ տրամադրող առաջին ընկերությունն է։-0-