USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+10

Մինչև օգոստոսի 31-ը Orange ինտերնետին բաժանորդագրվողները կստանան 2 անգամ ավելի շատ գիգաբայթեր

02.07.2012, 19:52
Orange-ը հայտարարել է ինտերնետի ամառային առաջարկի մասին: Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից,մինչև օգոստոսի 31-ը, մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի և MyFi-ի ցանկացած սակագնային պլանի կամ մեկ տարով երկարացնելով առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում Orange Ինտերնետի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
Մինչև օգոստոսի 31-ը Orange ինտերնետին բաժանորդագրվողները կստանան 2 անգամ ավելի շատ գիգաբայթեր
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Orange-ը հայտարարել է ինտերնետի ամառային առաջարկի մասին: Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից,մինչև օգոստոսի 31-ը, մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի և MyFi-ի ցանկացած սակագնային պլանի կամ մեկ տարով երկարացնելով առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում Orange Ինտերնետի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

Ընկերությունը նորությամբ է հանդես գալիս Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար: Այս սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ նախկին համապատասխանաբար 256/128 արագությունների փոխարեն:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-