USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Կրկնապատկել է Wi-Fi –ի արագությունը

21.06.2013, 13:55
Wi-Fi Alliance կոնսորցիումը հայտարարել է, որ սկսել է անլար կապի Wi-Fi 802.11ac չափանիշին համապատասխան պրոդուկտների արտոնագրումը։ Դա նշանակում է, որ նոր չափանիշն ամբողջովին հաստատվել է և պատրաստ է դուրս գալ առևտրային շուկա, գրում է cnews.ru–ն։
Կրկնապատկել է Wi-Fi –ի արագությունը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Wi-Fi Alliance կոնսորցիումը հայտարարել է, որ սկսել է անլար կապի Wi-Fi 802.11ac չափանիշին համապատասխան պրոդուկտների արտոնագրումը։ Դա նշանակում է, որ նոր չափանիշն ամբողջովին հաստատվել է և պատրաստ է դուրս գալ առևտրային շուկա, գրում է cnews.ru–ն։

Նոր չափանիշը դարձել է Wi-Fi տեխնոլոգիայի տրամաբանական զարգացումը և կոչված է պատասխանելու տվյալների անլար փոխանցման ավելացող պահանջներին, հայտնել են կոնսորցիումից։

Ապահովելով բնակելի տարածության ամբողջական ծածկույթը, Wi-Fi 802.11ac–ը թույլ է տալիս տվյալներ փոխանցել 1,3 ԳԲ/վ արագությամբ, ինչը մոտ 2 անգամ շատ է Wi-Fi 802.11n ստանդարտի համեմատ։ Դա թույլ կտա HD ֆիլմեր փոխանցել 4 րոպեից ավելի քիչ ժամանակում, հաշված վայրկյաններում ֆոտոալբոմներ փոխանակել ընկերների հետ կամ միաժամանակ երեք HD ֆիլմ միացնել բջջային սարքերի հոսքային ռեժիմով։ Բացի այդ, նոր ստանդարտը թույլ կտա հոսքային ռեժիմով ֆիլմեր փոխանցել UltraHD (4K) ձևաչափով։

Փոխանցման 1,3 ԳԲ/վ արագությունը տեխնիկական վերջնակետը չէ։ Ինչպես վերջերս ներկայացրեց Quantenna կալիֆոռնիկական ընկերությունը, արագությունը կարող է հասնել 1,7 ԳԲ/վ–ի, եթե տվյալները փոխանցվեն միաժամանակ չորս ալիքով։ –0–