USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ԴՀԾ–ն առաջարկում է թույլ տալ հատուկ սակագներ սահմանել օնլայն–վիդեոի և մեսենջերի նկատմամբ

09.10.2014, 14:50
Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հնարավոր է համարում թույլատրել օպերատորներին ավելացված որակի և կապուղու ավելի մեծ թողունակություն պահանջող, այսպես կոչված, ծանր ինտերնետ ծառայությունների հասանելիության հատուկ սակագներ սահմանել, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
ԴՀԾ–ն առաջարկում է թույլ տալ հատուկ սակագներ սահմանել օնլայն–վիդեոի և մեսենջերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հնարավոր է համարում թույլատրել օպերատորներին ավելացված որակի և կապուղու ավելի մեծ թողունակություն պահանջող, այսպես կոչված, ծանր ինտերնետ ծառայությունների հասանելիության հատուկ սակագներ սահմանել, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։

Ինչպես թերթին պատմել է ԴՀԾ տրանսպորտի և կապի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ելենա Զաևան, խոսքը օնլայն–վիդեո կամ մեսենջերների հասանելիություն տրամադրող ծառայությունների մասին է։ Իր դիրքորոշումը ծառայությունը բացատրում է նրանով, որ տրաֆիկը մշտապես աճում է, ցանցերը հզորացման կարիք ունեն, իսկ ինտերնետ–ծառայությունները դրանցում ներդրումներ չեն կատարում, հայտնում է РБК–ն։

ԴՀԾ–ն վկայակոչում է արտասահմանյան փորձը` ԱՄՆ–ում օպերատորները Verizon–ի գլխավորությամբ, Դաշնային վերաքննիչ դատարանի միջոցով հասել են թույլտվության` լրացուցիչ վճար գանձել «ծանր» կոնտենտ պարունակող Google–ից ու  Netflix–ից։ -0-