ԴՀԾ–ն առաջարկում է թույլ տալ հատուկ սակագներ սահմանել օնլայն–վիդեոի և մեսենջերի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հնարավոր է համարում թույլատրել օպերատորներին ավելացված որակի և կապուղու ավելի մեծ թողունակություն պահանջող, այսպես կոչված, ծանր ինտերնետ ծառայությունների հասանելիության հատուկ սակագներ սահմանել, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Ինչպես թերթին պատմել է ԴՀԾ տրանսպորտի և կապի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ելենա Զաևան, խոսքը օնլայն–վիդեո կամ մեսենջերների հասանելիություն տրամադրող ծառայությունների մասին է։ Իր դիրքորոշումը ծառայությունը բացատրում է նրանով, որ տրաֆիկը մշտապես աճում է, ցանցերը հզորացման կարիք ունեն, իսկ ինտերնետ–ծառայությունները դրանցում ներդրումներ չեն կատարում, հայտնում է РБК–ն։
ԴՀԾ–ն վկայակոչում է արտասահմանյան փորձը` ԱՄՆ–ում օպերատորները Verizon–ի գլխավորությամբ, Դաշնային վերաքննիչ դատարանի միջոցով հասել են թույլտվության` լրացուցիչ վճար գանձել «ծանր» կոնտենտ պարունակող Google–ից ու Netflix–ից։ -0-