Wikipedia ինտերնետ–հանրագիտարանի պաշտոնական գործարկման օրից 12 տարի է անցել
15.01.2013,
12:24
Wikipedia ազատ ինտերնետ–հանրագիտարանը պաշտոնապես գործարկվել է 12 տարի առաջ` 2001 թվականի հունվարի 15–ին։ Մինչ այդ Wikipedia–ն հինգ օր եղել է որպես Nupedia ինտերնետ–հանրագիտարանի մի մասը, գրում է tasstelecom.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Wikipedia ազատ ինտերնետ–հանրագիտարանը պաշտոնապես գործարկվել է 12 տարի առաջ` 2001 թվականի հունվարի 15–ին։ Մինչ այդ Wikipedia–ն հինգ օր եղել է որպես Nupedia ինտերնետ–հանրագիտարանի մի մասը, գրում է tasstelecom.ru–ն։
Wikipedia–ի հիմնադիրներ դարձան Ջիմի Ուեյլսը և Լարի Սենգերը։ Հենց Սենգերն առաջարկեց օգտագործել Wiki տեխնոլոգիան, որը դարձավ Վիքիպեդիա հանրագիտարանի գլխավոր առանձնահատկությունը։ Wiki (Հավայան կղզիների լեզվով նշանակում է «արագ») թույլ է տալիս հենց կայքի կողմից առաջարկած գործիքների օգնությամբ ինքնուրույն փոխել վեբ–կայքերի կառուցվածքն ու բովանդակությունը։ Ի սկզբանե Wiki–ն ցանկանում էին վերանվանել Nupedia–ի, սակայն տեխնոլոգիան չարդարացրեց` փորձագետների կողմից հոդվածների խիստ գրաքննության պատճառով։ Այդպիսով, որոշում ընդունվեց Wikipedia–ն առանձին նախագծում առանձնացնելու մասին, որն արագ ճանաչում ձեռք բերեց։
Այսօր Wikipedia–ն պատկանում է ամերիկյան Wikimedia Foundation /WMF/ ոչ առևտրային կազմակերպությանը։ Հանրագիտարանի տվյալների համաձայն, Wikipedia–ն պարունակում է ավելի քան 24 մլն հոդվածներ 285 լեզուներով, իսկ ամսական այցելուների թիվը կազմում է 400 մլն։ Հանրագիտարանի ռուսալեզու բաժինը հոդվածների թվով լեզվական այլ բաժինների թվում զբաղեցնում է 7–րդ տեղը։ Վերջին տվյալներով, ռուսաց լեզվով գրված է ավելի քան 950 հոդված։
Ազատ առցանց հանրագիտարանի սերվերները տեղադրված են Թամփում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ), Ամստերդամում (Նիդեռլանդներ) և Սեուլում (Կորեայի Հանրապետություն)։ Wikipedia–ի ընթացիկ կարգավիճակը գնահատվում է որպես «ակտիվ գործող և զարգացող»։ -0-