«Հոբիթ. Սմաուգի ամայությունը» ֆիլմի առաջին թրեյլերն է հայտնվել համացանցում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Համացանցում է հայտնվել Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռապատման երկրորդ մասի առաջին թրեյլերը։
Կինոնկարը վարձակալության կհանվի 2013թ.–ի դեկտեմբերին «Սմաուգի ամայությունը» («The Desolation of Smaug») ենթավերնագրով։
Նոր «Հոբիթի» թրեյլերում հայտնվում են Սմաուգ վիշապը և Տաուրիել էլֆյան ռազմիկը. վերջինս Տոլիենի գրքում չի հիշատակվել։ Ի սկզբանե Ջեքսոնը մտադրվել էր «Հոբիթը» երկու մասի բաժանել, սակայն ավելի ուշ կինեմատոգրաֆիստը որոշեց, որ եռապատում կնկարահանի։
«Անսպասելի ճանապարհորդություն» («An Unexpected Journey») անվանումով առաջին շարքը էկրան է բարձրացել 2012թ.–ի դեկտեմբերին և վարձակալությունում ավելի քան 1,01 մլրդ դոլար վաստակել։
Եռապատման եզրափակիչ մասի պրեմիերան նախատեսված է 2014թ.–ի դեկտեմբերին։ Ֆիլմը դուրս կգա «Դեպի այնտեղ և վերադարձ» («There and Back Again») ենթավերնագրով։ –0–