USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԿԲ․ կիբեռհարձակումները կարելի է պատվիրել, ինչպես պիցցան

22.10.2025, 17:05
Կիբեռսպառնալիքները Հայաստանի բանկային համակարգի համար վերջին տարիներին փոխվել են
ՀՀ ԿԲ․ կիբեռհարձակումները կարելի է պատվիրել, ինչպես պիցցան

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կիբեռսպառնալիքները Հայաստանի բանկային համակարգի համար վերջին տարիներին փոխվել են, եթե տասը տարի առաջ շատերը Հայաստանը համարում էին փոքր երկիր, որը գրավիչ չէր հաքերների և կիբեռհանցագործների համար, ապա այսօր զանգվածային կիբեռհարձակումները կարելի է պատվիրել որպես ծառայություն։ 

«Ցավոք, այսօր կիբեռհարձակումն այնպիսի ծառայություն է, ինչպես պիցցա պատվիրելը: Կան բազմաթիվ ծառայություններ, որոնց մոտ կարելի է պատվիրել զանգվածային ֆիշինգային կամ DdoS հարձակում», – «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

Նրա խոսքով, տասը տարի առաջ շատերը Հայաստանը համարում էին փոքր երկիր, որը գրավիչ չէր հաքերների և կիբեռհանցագործների համար։ Այն ժամանակ առցանց գործարքների մակարդակը շատ ցածր էր։ Սակայն արագ թվայնացումը, որը տեղի ունեցավ ինչպես երկրում, այնպես էլ, մասնավորապես, ֆինանսական հատվածում, ստեղծել է նոր սպառնալիքներ։

«Եթե պատկերացնենք համացանցը որպես օվկիանոս, ապա մենք մի ժամանակ եղել ենք լիճ՝ առանց դեպի օվկիանոս ելքի, իսկ հիմա դարձել ենք ծով և հաղորդակցվում ենք օվկիանոսի հետ, թեկուզ նուրբ ալիքի միջոցով», – պարզաբանել է Ստեփանյանը։

Նա ընդգծել է, որ այսօր կիբեռհարձակումը կարող է ուղղված չլինել անմիջապես թիրախային կազմակերպությանը (որը լավ պաշտպանված է), այլ այդ կազմակերպությանը ծառայություն մատակարարողներին, որոնք չունեն բավարար միջոցներ և ռեսուրսներ արդյունավետ պաշտպանության համար: 

Նրա խոսքով, կիբեռհանցագործները կարող են հասնել թիրախային կազմակերպությանը պարզ ֆիշինգային նամակի կամ մատակարարի ապրանքների կամ ծառայությունների մեջ կիբեռներթափանցման միջոցով։ 

Ամբողջ հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով