Համացանցում տարվող նախընտրական քարոզարշավը որոշակի կարգավորման կարիք ունի. ԿԸՀ նախագահ
25.02.2013,
20:01
Համացանցում «լռության օրը» քարոզարշավի անցկացումը որոշակի կարգավորման կարիք ունի, կարծում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համացանցում «լռության օրը» քարոզարշավի անցկացումը որոշակի կարգավորման կարիք ունի, կարծում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում, հաշվի առնելով համացանցի զարգացման տեմպերն ու հնարավորությունները, այդ խնդիրը համապատասխան դիտարկման թեմա պետք է դառնա»,– ասաց նա։
Նախագահի ընտրության ընթացքում մրցապայքարի մասնակիցները լռության օրը` փետրվարի 17-ին, իրենց քարոզարշավն ակտիվորեն շարունակել են համացանցում, մասնավորապես` սոցիալական ցանցերում։
ԿԸՀ նախագահը նշեց, որ դա պետք է իրականացվի որոշակի կարգավորման կիրառմամբ, որը հնարավոր կլինի վերահսկել, և ոչ թե անողջամիտ սահմանափակման միջոցով։
«Համացանցը վերահսկել հնարավոր չէ։ Ես, անկեղծ ասած, չեմ կարող դա պատկերացնել»,– ասաց նա։
Միաժամանակ Մուկուչյանը նշեց, որ այդ ոլորտի որոշակի կարգավորումը նախատեսված է և գործող սահմանադրությամբ։-0-