Համացանցում առաջին տեսանյութն է տեղադրվել, որտեղ Էշթոն Քաթչերը հանդես է գալիս Սթիվ Ջոբսի դերում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Համացանցում հայտնվել է «Ջոբս» ֆիլմի առաջին տեսանյութը, որտեղ Էշթոն Քաթչերը մարմնավորում է Apple ընկերության հիմնադրի դերը, հաղորդում է Lenta.ru–ն։
Տեսանյութում ներկայացված է Ջոբսի և Apple–ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի վեճը։ Վերջինն առանց որևէ էնտուզիազմի ասում է, որ ոչ ոք չի ցանկանա համակարգիչ գնել, այդ ժամանակ` հաշվարկված գործունեության տեսակների սահմանափակ շրջանակի համար նախատեսված սարքը։ Այդ հայտարարության հետ չի համաձայնվում Քաթչեր–Ջոբսը, ով կարծում է, որ սպառողը կարող է որոշել անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ լինելը միայն այն շամանակ, երբ տեսնի առաջարկվող ապրանքը, և որ չի կարելի նրա փոխարեն նախօրոք որոշում կայացնել։
Ֆիլմի ռեժիսորն է Ջոշուա Մայքլ Սթերնը («Սթափ գլխով», «Անհաջողակը»)։ «Ջոբս» ֆիլմը կեզրափակի «Սանդենս» անկախ կինոյի ամերիկյան ազգային փառատոնը, որն անցկացվում է 2013թ.–ի հունվարի 17–27–ը Յուտայում։ Կինոժապավենը լայն էկրաններին կհայտնվի ապրիլի 19–ին։
«Ջոբսը» («jOBS») Apple–ի հիմնադրի կյանքի վրա հիմնված միակ ֆիլմը չի լինի։ «Սոցիալական ցանցի» և Newsroom շարքի հեղինակ Ահարոն Սորկինն էլ իր սցենարն է գրում։ Ի տարբերություն «Ջոբսի», որի ստեղծողները պատմում են հիմնադրի և գործարարի 30 տարվա կենսագրությունը, Սորկինի սցենարը կկենտրոնացվի միայն երեք դրվագների` Macintosh, NeXT և iPod սարքերի գործարկման վրա։ –0–