USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

«Գոդզիլայի» նոր թրեյլերում ներկայացվել է հսկա մողեսի հակառակորդը

30.04.2014, 13:27
Warner Bros. Pictures ընկերությունը թողարկել է «Գոդզիլա» ֆանտաստիկ մարտաֆիլմի նոր թրեյլերը։ Տեսահոլովակը հայտնվել է ֆիլմի YouTube-ի ալիքում։
«Գոդզիլայի» նոր թրեյլերում ներկայացվել է հսկա մողեսի հակառակորդը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Warner Bros. Pictures ընկերությունը թողարկել է «Գոդզիլա» ֆանտաստիկ մարտաֆիլմի նոր թրեյլերը։ Տեսահոլովակը հայտնվել է ֆիլմի YouTube-ի ալիքում։

Ինչպես պարզվել է, Գոդզիլան ֆիլմի միակ հրեշը չէ։ Նոր թրեյլերը ծանոթացնում է հեռուստադիտողին ևս մեկ հրեշի հետ, որը ևս զանգվածային ավերածություններ է անում։

Ամերիկյան «Գոդզիլայի» նոր տեսահոլովակը նախատեսված է ասիական լսարանի համար, որը պետք է հիշի, որ Գոդզիլան իր պատմության ընթացքում պայքարել է ոչ միայն մարդկանց, այլև այլ հրեշների հետ։ Այս տեսանյութում հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվում է հսկա մողեսի մրցակիցը` վիթխարի պտերոդաքտիլը։ Գոդզիլայի և դինոզավրի պայքարի էպիկական դրվագներ թրեյլերում չկան, սակայն ենթադրվում է, որ ֆիլմում դրանք, ամեն դեպում, կլինեն։ Զուր չէ, որ հերոսներից մեկը տեսանյութի ամենավերջում ասում է. «Տվեք նրանց կռվելու հնարավորություն»։ Արտահայտությունը, միգուցե, չի վերաբերում նշված հրեշներին, սակայն շատ հստակ ներկայացնում է այն, թե ինչ ենք տեսնելու ֆիլմի ամբողջական տարբերակում։  

«Գոդզիլա» ֆիլմի ռեժիսորը բրիտանացի Գարեթ Էդվարդսն է, ով հայտնի է 2010 թ.–ին թողարկված «Հրեշները» ֆանտաստիկ ֆիլմով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Աարոն Թեյլոր–Ջոնսոնը («Պիցցա»–ի երկու մասը), Բրայան Քրենսթոնը («Ամեն գնով» սերիալ) և Էլիզաբեթ Օլսենը («Օլդբոյի» ամերիկյան տարբերակ)։–0–