USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Freedom House-ի զեկույցում Հայաստանը «Համացանցում ազատ» երկիր է ճանաչվել

05.12.2014, 14:54
Ժողովրդավարության օժանդակության ԱՄՆ–ի Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը Հայաստանն ազատ համացանցով երկրների ցուցակում է ընդգրկել։
Freedom House-ի զեկույցում Հայաստանը «Համացանցում ազատ» երկիր է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժողովրդավարության օժանդակության ԱՄՆ–ի Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը Հայաստանն ազատ համացանցով երկրների ցուցակում է ընդգրկել։
«Ազատություն ցանցում - 2014» կազմակերպության ամենամյա հինգերորդ զեկույցում գնահատվել է 65 երկրների ինտերնետի ազատության մակարդակի գնահատումը 100–միավորանոց սանդղակով։ 0–ից 30 միավոր են ստանում այն երկրները, որտեղ ինտերնետի ազատություն կա, 31-60` ինտերնետի մասնակի ազատություն, 61-100 միավոր` ինտերնետի ազատության բացակայություն։
 
«Ցանցում ազատ» երկրներ են համարվում Իսլանդիան, Էստոնիան, Ավստրիան, ԱՄՆ–ն, Կանադան, Իտալիան, Հունգարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ–ը, Արգենտինան, Ֆիլիպինները, Ճապոնիան, Հայաստանը, Վրաստանը, Քենիան, Բրազիլիան և Կոլումբիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանցի մասնակի ազատությամբ» երկրների ցուցակում մոտ 50 երկիր է ընդգրկված, ներառյալ` ՌԴ–ն։ Ռուսաստանը, իրավապահների կարծիքով, այս տարի հավաքել է 60 միավոր։ Զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին տարիներին ռուսական կառավարությունը խստացրել է ցանցում կատարվածը վերահսկելու փորձերը։ Մասնավորապես, Freedom House-ը նշում է 2014 թվականին ընդունված նորմատիվ ակտերը, որոնց համաձայն ինտերնետ–ընկերությունները պահպանում են ՌԴ քաղաքացիների տվյալները ռուսական սերվերներում, իսկ հայտնի բլոգերները պետք է գրանցվեն հեռուստահաղորդակցային կարգավորիչի մոտ։

Զեկուցողները նշում են, որ վերջին տարում ՌԴ–ում ինտերնետի ազատության մակարդակը նվազել է 6 կետով և վերջին հինգ տարիներին` 11 կետով։

Զեկուցողների կարծիքով, «առանց ինտերնետի ազատության» երկրների ցուցակում են Բելառուսը, Թաիլանդը, Գամբիան, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բահրեյնը, Ուզբեկստանը, Վիետնամը, Եթովպիան, Կուբան, Չինաստանը, Սիրիան, ցուցակը եզրափակում է Իրանը, որը հավաքել է 89 միավոր։ Freedom House–ը նշում է, որ Իրանի այս ցուցանիշները բացատրվում են սոցիալական ցանցերի փակումով, իշխանությունների` քաղաքական և սոցիալական կոնտենտի տեղադրման խոչընդոտելու, բլոգերների ձերբակալության դեպքերի հետ։ -0-