USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Facebook- ը Google-ի մրցակից է ստեղծում

02.04.2012, 14:46
Facebook սոցիալական ցանցը վերջերս ակտիվ աշխատում է իր սեփական որոնողական համակարգի բարելավման ուղղությամբ, որն առաջիկայում կմրցակցի Google ինտերնետ-հսկայի հետ:  
Facebook- ը Google-ի մրցակից է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցը վերջերս ակտիվ աշխատում է իր սեփական որոնողական համակարգի բարելավման ուղղությամբ, որն առաջիկայում կմրցակցի Google ինտերնետ-հսկայի հետ:  

Ինչպես հաղորդում է Cnews-ը` հղում անելով Business Week հրատարակությանը, որը հենվում է լավատեղյակ աղբյուրների տեղեկատվության վրա` սեփական որոնողական համակարգի նոր տարբերակի ուղղությամբ աշխատանքների համար Facebook-ը վարձել է Google –ի նախկին ինժեներ Լարս Ռասմուսենին (Lars Rasmussen):

Նախագծի նպատակն է մշակել ավելի կատարյալ որոնողական համակարգ, որն օգտվողներին կօգնի ավելի լավ և հարմար փնտրել հսկայաքանակ կոնտենտում, որը ստեղծվում է կայքը օգտագործողների կողմից, այնպիսի, ինչպիսին է ստատուսի նորացումը, հոդվածները, տեսանյութերը և այլ տեղեկատվություն: --0--