USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Facebook սոցցանցում Հայաստանից ավելի քան 620 հազար օգտատեր է գրանցված. փորձագետ

07.04.2014, 13:15
Facebook սոցցանցում Հայաստանից ավելի քան 620 հազար օգտատեր է գրանցված, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տարոն Պապիկյանը։
Facebook սոցցանցում Հայաստանից ավելի քան 620 հազար օգտատեր է գրանցված. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցում Հայաստանից ավելի քան 620 հազար օգտատեր է գրանցված, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տարոն Պապիկյանը։

«Նրանցից 300 հազարը տղամարդիկ են, 320 հազարը` կանայք։ Օգտատերերի մեծ մասը 18–24 տարեկան են»,  – ավելացրել է նա։

Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ Հայաստանում Facebook սոցցանցի օգտատերերի շրջանում քիչ չեն նաև այսպես կոչված «ֆեյքերը»` կեղծ պրոֆիլները։

«Այսօր Facebook սոցցանցում մոտ 70 հազար ֆեյք կա։ Ընդ որում ընտրությունների նախաշեմին նրանց թիվն ավելանում է ևս 40 հազարով», – նշել է նա։

Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ Facebook–ում զբոսաշրջության և զվարճանքների թեմաների վերաբերյալ քննարկումներում առավել մեծ ակտիվություն է դրսևորում սոցցանցի օգտատերերի իգական մասը։

«Ինչ վերաբերում է ըստ քաղաքների օգտատերերի ակտիվությանը, ապա այս ոլորտում առաջատարը Երևանն է, որին հետևում են Գյումրին և Վանաձորը», – ասել է նա։

ՀՀ ԱՎԾ տվյալներով` հունվարի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 017,4 հազար մարդ, որից 1 914,3 հազարը բնակվում է քաղաքներում, 1 103,1 հազարը` գյուղական համայնքներում։–0–