«Դիսնեյ» ընկերությունը հարություն է տվել Միքի Մաուսին (Տեսանյութ)
13.03.2013,
17:16
Disney.com կայքում տեղադրվել է Միքի մկնիկի մասին պատմող նոր շարքի առաջին մուլտֆիլմը, հաղորդում է lenta.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Disney.com կայքում տեղադրվել է Միքի մկնիկի մասին պատմող նոր շարքի առաջին մուլտֆիլմը, հաղորդում է lenta.ru–ն։
Կարճամետրաժ մուլտը կոչվում է «Croissant de Triomphe» («Հաղթական կրուասան»)։ Մուլտը պատմում է, որ այն սրճարանում, որտեղ աշխատում է Մինի Մաուսը, ավարտվում է թխվածքը։ Կրուասաններ սրճարան բերելու համար Միքին պետք է մոտոցիկլով երթևեկի Փարիզով։
«Հաղթական կրուասանը» մեկն է 19 մուլտֆիլմներից, որոնք Դիսնեյը ծրագրում է ցուցադրել ինտերնետում և հեռուստատեսությունում` սկսած 2013 թվականի հուլիսից։ Այլ կարճամետրաժ մուլտերում իրադարձությունները կծավալվեն Նյու Յորքում, Տոկիոյում, Վենետիկում, Պեկինում և աշխարհի այլ հատվածներում։ Մուլտֆիլմների հերոսներ են ոչ միայն Միքի և Մինի Մաուսները, այլ նաև Գուֆին, Պլուտոն, Դոնալդ Դաքն ու Դեյզի Դաքը (վերջինը կարճ ժամանակով հայտնվում է «Հաղթական կրուասանում»)։
Միքի Մաուսի մասնակցությամբ առաջին ժապավենը` «Ուլլի շոգենավը» («Steamboat Willie»), ստեղծվել է 1928 թվականին։ Ավելի ուշ մկնիկը հայտնվել է տասնյակ կարճամետրաժ և մի քանի լիամետրաժ ֆիլմերում (մասնավորապես, 1940 թվականի «Ֆանտազիայում»)։ Վերջին տարիներին Միքին բավականին հազվադեպ էր դառնում դիսնեյան ժապավենների հերոս։ 1980-ական և 1990–ական թվականներին նրա մասնակցությամբ ընդամենը երեք կարճաժամկետ ֆիլմ է ստեղծվել։ -0-