Digit.ru–ն փակվել է
09.04.2014,
13:59
Նախօրեին դադարել է թարմացվել Digit.ru կայքը, որը գործարկել էր ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալությունը 2010 թ.–ի դեկտեմբերին, հաղորդում է Cnews–ը։ Գործակալության ներկայացուցիչը Cnews–ին հաստատել է, որ ռեսուրսն այլևս չի գործում։
ԵՐԵՎԱՆ,9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախօրեին դադարել է թարմացվել Digit.ru կայքը, որը գործարկել էր ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալությունը 2010 թ.–ի դեկտեմբերին, հաղորդում է Cnews–ը։ Գործակալության ներկայացուցիչը Cnews–ին հաստատել է, որ ռեսուրսն այլևս չի գործում։
Digit.ru–ն փակվեց ՌԻԱ Նովոստիի լուծարման և հոլդինգի մի շարք ստորաբաժանումները «Ռոսիա Սեգոդնյա» կառույցին փոխանցելու կապակցությամբ։ Վերջինն ուղղված է արտերկրում ռուսական նորությունների լուսաբանմանը։ Digit.ru–ն նոր կառուցվածքում չի ընդգրկվել։ Հրատարակությունը վաճառելու փորձերը, որոնք, ըստ Cnews–ի, ձեռնարկել էր ղեկավարությունը, հաջողություն չեն բերել։
Հիշեցնենք, որ Digit.ru–ն հայտնվեց Cnews–ի խմբագրության կողմից հիվանդագին թեմաների ուսումնասիրության հարցում մի շարք համակարգային ինտեգրատորների դժգոհության հետևանքով։
«Մենք օգնել ենք ստեղծել այդ ռեսուրսը», – Cnews–ին հաստատել է «Լանիտա»–ի ներկայացուցիչ Դմիտրի Մարկուշկինը` ափսոսանք հայտնելով հրատարակության փակման կապակցությամբ։ Նման կերպ են արտահայտվել նաև այլ ընկերությունների ներկայացուցիչներ` հայտարարելով, որ նախագծի նկատմամբ ֆինանսական պահանջներ չունեն։
«Digit–ը ուներ բավականին հետաքրքիր հայեցակարգ, ինչպես նաև ՌԻԱ Նովոստիի հզոր տեղեկատվական ռեսուրսները», – նշում է «ԱյԹի» –ի ներկայացուցիչ Սերգեյ Սևրյուկովը` բացատրելով վաղ փուլում (2011 թ.–ի փետրվարի) պայմանագրի կնքման պատճառը։
«Ի դեմս Digit.ru–ի` մենք տեսնում էինք լավ գործընկեր շուկայի համար հետաքրքիր և օգտակար զարգացման ռազմավարությամբ, որը կատարում էր իր վրա վերցրած պարտավորությունները», – նշում են «Կոմպյուլինք»–ից։
Նախագծի առաջին գործընկերներից մեկի ներկայացուցչի խոսքով` ՌԻԱ Նովոստիի հետ նրա ընկերության երկու տարվա պայմանագրի գումարը կազմում էր 1,5 մլն ռուբլի։ Այդ գումարի դիմաց Digit–ը պետք է բաներների 4 մլն ցուցադրություն ապահովեր, ինչպես նաև ներգրավեր որոշակի թվով օգտատերեր գործընկերոջ կայքը դիտելու համար։ Բացի այդ, ինչպես ավելացնում է Cnews–ի զրուցակիցը, «այս տարիների ընթացքում խմբագրությունը լոյալություն էր դրսևորում, վերցնում էին մեկնաբանություններ, ասեկոսեներ չէին տպագրում»։
Liveinternet–ի տվյալների համաձայն` Digit.ru–ի ամսական լսարանը, որի ամենամեծ թիվը գրանցվել է 2014 թ.–ի փետրվարին, կազմել է 580 հազար մարդ։ Միաժամանակ լսարանի միջուկը (նրանք, ովքեր այցելել են կայք գոնե շաբաթը մեկ անգամ) կազմում էր ընդամենը 550 մարդ։
Համեմատության համար պետք է նշել, որ Roem.ru տեխնոբլոգի լսարանը, որը նվիրված է ինտերնետային բիզնեսին, 2014 թ.–ի փետրվարին կազմել է 220 հազար օգտատեր (միջուկը` 2,3 հազար), կորպորատիվ տեղեկատվական տեխնոլոգիաները լուսաբանող TAdviser.ru–ի լսարանը` 280 հազար։ Cnews կայքի ամսական լսարանը, ըստ Google Analytics–ի, հասնում է 2,6 մլն ընթերցողի։
Նշենք, որ Digit–ը վերջին ժամանակներում գործունեությունը դադարեցրած առաջին պետական ՏՏ հրատարակությունը չէ։ Ավելի վաղ ԻՏԱՐ–ՏԱՍՍ գործակալությունը փակել է «ՏԱՍՍ Տելեկոմ» նախագիծը։–0– Ա.Թ.