USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ավինյան․ դպրոցներում բջջայինների սահմանափակումները վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա

22.12.2025, 20:36
Նախորդ շաբաթ  հանրակրթության վարչության մասնագետները պատահականորեն այցելել են 6 դպրոցներ
Ավինյան․ դպրոցներում բջջայինների սահմանափակումները վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բջջայինների սահմանափակումները դպրոցներում վստահորեն դրականորեն է ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա: 

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կարելի է որոշ ժամանակ անց որոշակի հետազոտոթյուններ իրականացնել՝ համեմատականներ տանելու համար նախկինի հետ: 

Հանրակրթության վարչության աշխատակցի խոսքով՝՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումն ընդունվել է, իսկ գործնականում հանձնրարականի կատարումը հաստատվել է․ 

Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ հանրակրթության վարչության մասնագետների կողմից 6 դպրոցներ պատահական այցեր իրականացնելու ժամանակ նկատելի է եղել այն սցենարը, ինչի պայմանավորվածությունը եղել է։ 

Հիշեցնենք, որ քաղաքապետը հանրակրթության վարչությանը տվել էր հանձնարարական՝ Երևանի հանրակրթական դպրոցներում դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը արգելեու մասին: