«ԱրմենՏել» ընկերությունը «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով ֆոտոմրցույթ է անցկացնում
31.03.2014,
17:19
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի, ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:
Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720 հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և մինչև ապրիլի 15-ը ժամը 24:00-ը ներառյալ ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:
«Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:
«Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Մասնակցե՛ք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերե՛ք ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, իսկ մենք կօգնենք կյանքը դարձնել ավելի լավ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մրցույթն ավարտվում է ապրիլի 28–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia ցանցի Beeline Armenia էջում https://www.facebook.com/beeline.am հասցեով:
«Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» ֆոտոմրցույթի պայմաններին կարելի է առավել մանրամասն ծանոթանալ այստեղ` https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-