USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

ARKA-Telecom ինտերնետ պորտալն իր էջն է բացել Facebook-ում

20.03.2012, 14:45
ARKA-Telecom ինտերնետ-պորտալի ընթերցողներն այսուհետ կարող են լուրերին հետևել Facebook սոցցանցում:
ARKA-Telecom ինտերնետ պորտալն իր էջն է բացել Facebook-ում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/.  ARKA-Telecom ինտերնետ-պորտալի ընթերցողներն այսուհետ կարող են լուրերին հետևել Facebook սոցցանցում:

Facebook-ում կայքի պաշտոնական էջի հասցեն է՝ http://www.facebook.com/Telecom.Arka:

Facebook-ում կարել է գտնել նաև «ԱՌԿԱ» գործակալության այլ նախագծերի՝ www.arka.am - http://www.facebook.com/Arka.am;  www.armbanks.am  http://www.facebook.com/ArmBanks.am -ի հրապարակումները:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:
2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։
telecom.arka.am ինտերնետ-պորտալը գործում է 2008 թվականի նոյեմբերից, և իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող հայաստանյան օն-լայն պարբերականների առաջատարներից մեկը: -0-