USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՊՀ–ի ամենախոշոր պոռնոթրեքերն արգելափակված է

16.04.2013, 15:24
Ավելի քան 12 ժամ անհասանելի է աշխարհի խոշորագույն տորենտ–թրեքեր Pornolab.net–ը, որը «մեծահասակների կոնտենտ» է ապահովում։
ԱՊՀ–ի ամենախոշոր պոռնոթրեքերն արգելափակված է
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 12 ժամ անհասանելի է աշխարհի խոշորագույն տորենտ–թրեքեր Pornolab.net–ը, որը «մեծահասակների կոնտենտ» է ապահովում։

Pornolab.net–ի հետ միացման խափանումն առաջին անգամ հայտնաբերվել է 2013 թվականի ապրիլի 14–ի լույս 15–ի գիշերը։ Օգտագործողի կողմից կայք մտնելու պահին բրաուզերը, կայքի գլխավոր էջին հարցում ուղարկելու փոխարեն, հաղորդագրություն է ուղարկում, թե անհնար է միանալ կայքին։

Pornolab.cc պահուստային դոմենի հետ միանալու փորձը հանգեցնում է նույն արդյունքին։

Pornolab–ի օգտագործողների խոսքով, տորենտ–ֆայլերի օգնությամբ ֆայլերի բաժանումը չի ընդհատվել։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տորենտ–թրեքերի կայքի կենսունակությունը որևէ կերպ չի ազդում դրա օգնությամբ ստեղծած բաժանումների աշխատանքին։

Pornolab.net և Pornolab.cc դոմենները ներկայում ակտիվ են, DNS–ն աշխատում է և հարցմանն ի պատասխան` վերադարձնում է կայքերի IP-հասցեներ։ Այդ կայքերին տրվող Ping հրահանգների կատարումը ցույց է տալիս բոլոր ուղարկած փաթեթների կորուստը։ -0-