Facebook սոցիալական ցանցն իր բջջային տարբերակում գործարկում է «Share» կոճակը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցը կայքի բջջային տարբերակում գործարկում է «Share» կոճակը, որը թույլ է տալիս հետաքրքիր հրապարակումները կիսել սոցիալական ցանցի ընկերների հետ, հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը՝ հղում անելով Facebook-ի ներկայացուցիչներին:
Սոցիալական ցանցը սկսել է սոցիալական ցանցի բջջային տարբերակի գործառույթները գործարկել, իսկ առաջիկայում նախատեսում է կոճակ ավելացնել Android և iOS հարթակների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ TechCrunch տվյալների, «Share» կոճակը բջջային օգտատերերի կողմից ամենապահանջված գործառույթներից մեկն էր: Այն իր գործառույթով նման է Twitter միկրոբլոգի ծառայության Retweet կոճակին:
Օգտատերը կկարողանա սեղմել «Share» կոճակը հետևյալ հրապարակումների տակ՝ վեբ–հղումներ, լուսանկարներ, տեսանյութեր և ընկերների կարգավիճակներ կամ այն հրապարակային էջեր, որտեղ գրանցված է: Գործողությունը կտեղադրվի արդեն առկա «Դուր է գալիս» (Like) և «Մեկնաբանել» (Comment) կոճակների կողքին: -0-