Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է ազատ Ինտերնետ ունեցող երկրների շարքում` ըստ Freedom House-ի
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր «Ազատությունը ցանցում
2013» (Freedom on the Net 2013) ամենամյա զեկույցը, որում առաջին անգամ Հայաստանն ընդգրկել է ազատ Ինտերնետով երկրների շարքում:
Զեկույցի համաձայն` Հայաստանում Ինտերնետ հասանելիությունն էապես բարելավվել է վերջին մի քանի տարիներին:
Հայաստանում Ինտերնետ հասանելիության դժվարությունները Freedom House-ը գնահատում է 25 միավորից 8 միավոր, կոնտենտի սահմանափակումները` 9` 35-ից, օգտագործողների իրավունքներ խախտումները` 12 միավոր` 40-ից:
Միաժամանակ զեկույցի հեղինակները նշում են Հայաստանի բնակչության շրջանում քաղաքացիների ինտերնետ-գրագիտության բարելավման ջանքերի ոչ բավարար լինելը, ինչի հետևանքով երկրում հեռուստաընկերությունը մնում է լուրերի և տեղեկության ստանալու գերակշռող աղբյուր:
Փաստաթղթում նշվում է, որ որոշ ընդդիմադիր աղբյուրներ արգելափակված էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարտի իրադարձությունների ընթացքում, սակայն այդ ժամանակից կառավարությունն արգելափակում է օնլայն-կոնտենտը նվազագույն աստիճանի:
Վրաստանը նույնպես ընդգրկված է ազատ Ինտերնետով երկրների շարքում, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանն ընդգրկվել են մասնակի ազատ Ինտերնետով երկրների շարքում: Մասնակի ազատ Ինտերնետով երկրների շարքում է նաև Ռուսաստանը:
Ազատ Ինտերնետով երկրների շարքում է ընդամենը 17 երկրներ: Ցուցակը գլխավորում է Իսլանդիան, որին հետևում են Էստոնիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆիլիպինները, Վրաստանը, ՀԱՀ-ը, Արգենտինան, Քենիան, Ուկրաինան, և ցուցակը եզրափակում է Հայաստանը: --0--